«Թեզեր են տարածում իշխանական աղբյուրներով, թե մեր բանակը թույլ ա, անուժ, անզեն, թե դրա համար պիտի ծնկի գանք թշնամու բոլոր պահանջների առաջ: Հայտարարում են, թե մեր երկրի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է: Մեր անվտանգության երաշխավորը ՄԵՐ ԲԱՆԱԿՆ Է: Ի՞նչ է եղել մեր բանակին, այո՛, նա ծանր հարված է ստացել այս հանցավոր ռեժիմի պատճառով, բայց դեռ կենսունակ է: Իշխանության փոփոխության դեպքում, երբ մեր բանակը ղեկավարեն իրենց գործին տիրապետող նվիրյալ զինվորականներ, կտեսնեք, թե մեր բանակը ինչ հրաշքներ կարող է գործել: Նսեմացման մթնոլորտը բերել է միայն այս իշխանությունը: Մենք ժողովրդով պետք է տեր կանգնենք մեր բանակին, իսկ դրա մեկնարկի օրը հունվարի 28-ն է՝ մեր լուսավոր տոնը՝ Բանակի օրը»,- ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց հասարական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը: Նա կոչ արեց բոլորին հունվարի 28-ին միանալ Բանակի օրվան նվիրված հանրահավաքին: Հանրահավաքին կհաջորդի նաև երթը՝ դեպի Եռաբլուր. «Դա ողբի երթ չի լինելու, այլ հպարտության ու երախտիքի երթ»: |
«Ժողովրդով պետք է տեր կանգնենք մեր բանակին, իսկ դրա մեկնարկը հունվարի 28-ի հանրահավաքն է». Էդգար Ղազարյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet