«Մենաշնորհն է, ոչ խոչընդոտում է հավասար մրցակցությանը: Սա է, որ խորանալով մեր երկրում՝ հնարավորություն չի տալիս բիզնեսին, այդ թվում նաև ներկրողներին ու արտահանողներին, որպեսզի հավասար մրցակցային պայմաններում կարողանան սահմանել և ձեռք բերել այնպիսի գնով ապրանքներ, որոնք մոտ կլինեն վաճառքի գնին»,-ԱԺ-ում հայտարարեց Հովհաննես Մարգարյանը՝ հավելելով, որ մոնոպոլիզածվեց նաև արտահանումը:
Պատգամավորը նկատեց. «Ինչն է շատ մեր երկրում՝ տեսչական մարմիններն ու ստուգումների թիվը: Բոլորս գիտենք, որ ժողովրդի 90 տոկոսից ավելիի կերածը վերմիշել է. շատ էլ պետքերն է՝ կարագ են առնում, թե՞ սպրեդ: Ժողովրդի հիմնական մասին չի հետաքրքրում այլևս, այն, որ կարմիր պղպեղի մեջ 90 տոկոսով լոլիկի կեղև են աղում և խառնում, կամ սուրճի մեջ փոխինձ են խառնում: Այսօր տեսեք՝ գյուղացին ինչ չարչարանք է կատարում, որ մեկ լիտր կաթ ստանա: Գինն, արդյունքում, շատ ցածր է: Անգամ չգազավորված ջուրը կաթից 2 անգամ թանկ է»,-ասաց նա:
Անի Կարապետյան