▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխող խմբակին բանիմաց սերունդ պետք չի, հիմարներին կառավարելն անհամեմատ ավելի դյուրին է. Դավիթ Գրիգորյան

Շրջակա միջավայրի նախարարության մամուլի նախկին խոսնակ Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ունենք գաղափար, որ բուհերի շենքերը հանենք վաճառքի, այդ գումարներից Երևանից դուրս կառուցենք ակադեմիական քաղաք»,- Փաշինյան:


Կարծես եղած բուհերի մասով ամեն բան դորդուբեշ էր արվել, հիմա էլ գաղափար կա եղածը վաճառելու` քաղաքից դուրս ակադեմիական քաղաք կառուցելու համար։
Օրինակ, ԵՊՀ կամպուսը վաճառվեց, պոլիտեխնիկականի մասնաշենքերի փոխարեն էլ հյուրանոցներ կառուցվեց, երաշխիք կա՞, որ էդ նոր քաղաք կոչվածում մասնագետ է լինելու, որ մասնագետ պատրաստի։ Ախր իսկի եղածում մակարդակն ապահովել ունակ չեք, ուր մնաց նորը սարքեք։ Շենքը փոխելով՝ որակը չես փոխի։
Մինչև ակադեմիականին հասնելն էլ լավ կլիներ դպրոցները ուշքի բերեիք։ 60.000 դրամ աշխատավարձ ատացող ուսուցիչների կենսամակարդակը բարելավեիք։ Դդմի կողմից վերջնականապես ոչնչացված կրթական ամենաստորին օղակում դպրոցներ կան, որ զուգարան անգամ չունեն, պարզունակ դասասեղանները նախորդ դարի 70-80-ականներից հետո չեն թարմացվել։ Որոշ տեղեկություններ էլ կան, որ մի շարք դպրոցներում դասատուների աշխատավարձերն այս տարի է՛լ ավելի կկրճատվեն, քանի որ բյուջեում փողը քիչ է։ Ոստիկանների հանդեպ խոր հարգանքով, բայց նրանց վարձատրությունը կրկնակի ավելացնելն ու ուսուցիչներինը կրճատելը կոնկրետ նպատակ ունի։
Ուսուցիչը փաշինյանի ու իր թիմի անվտանգության համար օր ու գիշեր հերթապահություն անող չի, սերունդ կայացնող է։ Իսկ իշխող խմբակին բանիմաց սերունդ պետք չի, ճիշտ այնպես, ինչպես նախորդներին ավելի խելացի հասարակություն անհրաժեշտ չէր։
Հիմարներին կառավարելն անհամեմատ ավելի դյուրին է։
Քանդիր հիմքը` դպրոցը, աշտարակն ինքնուրույն կփլվի։
Հ.Գ. Ի՞նչ իմանանք, գուցե շուտով թյուրքական թեքումով ակադեմիական քաղաքներ ցանկանան սարքել` հանուն ավելի թրքական ապագայի»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին