▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իշխանություններն ու հանցագործ աշխարհը զինված են, ժողովուրդը՝ ոչ». ՔՊ-ականի ելույթը ծիծաղ առաջացրեց

«Ես կողմ եմ զենքի ազատ վաճառքին ու դրա հնարավորությունների ավելի մեծացմանը, որովհետև կյանքը ցույց է տվել, որ զենքի ազատ վաճառքը շատ ավելի դեմոկրատիկ հնարավորություններ է տալիս հասարակությանը»,- «Զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը: «Հասարակությունն իրենից ներկայացնում է ժողովրդին, իշխանությունը, և հանցագործ աշխարհը: Իշխանությունները, հանցագործ աշխարհը զինված են, ժողովուրդը՝ ոչ. հավասարակշռությունը պետք է վերականգնել: Երբ թույլ չենք տալիս, որ մարդը զինվի, զրկում ենք ինքնապաշտպանության իրավունքից»,- նշեց նա: Վերջինի խոսքով՝ եթե ժողովուրդը զինված է, իշխանությունները շատ ավելի լուրջ են վերաբերվում նրան:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին