ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան եթերում հայտնել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունում հայերն ունեն ընդամենը մեկ լծակ. «Դա, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը ստորագրելու կամ չստորագրելու լծակն է։ Իհարկե, այդ լծակն այսօր բավական թուլացել է, որովհետև ՀՀ իշխանություններն արդեն նախօրոք հայտարարել են՝ ինչպիսի փաստաթուղթ են ստորագրելու, ասել են, որ Արցախն Ադրբեջանի մաս է, որ պատրաստ են ՀՀ-ից տարածքներ զիջել, բայց, թերևս, սրանք բանավոր են։ Գրավոր ստորագրելու այդ լծակը, թերևս, իր ուժը չի կորցրել։ Կարծում եմ՝ այդ լծակը պետք է լավագույնս օգտագործենք, բայց այնպես, որ մեր գլխին նոր պատերազմ չբերենք»,- նշել է Օսկանյանը՝ հավելելով, որ իշխանությունները հնարավորություն ունեն իրենց բանավոր խոսքից հետ կանգնելու: |
«Իշխանությունները հնարավորություն ունեն իրենց բանավոր խոսքից հետ կանգնելու». Օսկանյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet