▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իշխանությունը զբաղված է Իջևանում ճոխ խնջույք կազմակերպելով»

 

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այսօր խորհրդարանում քննարկում էր կազմակերպել՝ «ՀՀ Զինված ուժերի ներկա վիճակի, բանակում առկա խնդիրների, դրանց լուծման ընթացքի և ուղիների վերաբերյալ» թեմայով:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր խոսքում նշել է, որ այսօր իշխանությունը զբաղված է ոչ թե խնդիրները լուծելու, առաջնագիծը կահավորելու հարցերով, այլ՝ սեփական հեղինակությունը փրկելու գործով. «Փոխանակ իշխանությունը զբաղվի առաջնահերթ խնդիրներով, զբաղված է պարեկներով, պարեկների թանկարժեք մեքենաներից հետո ճոխ խնջույք Իջևանում կազմակերպելով, որը մեր հասարակության կողմից պետք է իր գնահատականին արժանանա»,- ընդգծել է պատգամավորը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին