Իսպանիայով հետաքրքրված հայերն այլևս ստիպված չեն լինի այլ երկրների հյուպատոսարաններ դիմել: Երևանում, Խանջյան 47/17 հասցեում բացվեց Իսպանիայի հյուպատոսարանը: «Այսուհետ կհեշտացնի այդ երկրով հետաքրքրված հայերի և Հայաստանով հետաքրքրվող իսպանացիների գործը»: Հյուպատոսարանի բացման պաշտոնական արարողությունից հետո ASEKOSE.am -ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանում պատվո հյուպատոս Արմինե Ադամյանը՝ վստահեցնելով, որ հյուպատոսարանը կնպաստի Իսպանիա- Հայաստան փոխհարաբերությունների զարգացմանը:
«Հյուպատոսարանի գործունեությունը կխթանի համագործակցությունը բոլոր ոլորտներում . կրթական, մշակութային, ֆինանսատնտեսական և այլն: Ես վստահ եմ, որ այն գործը, որ ստանձնել եմ կտանեմ մինչև վերջ և դա կապացուցեմ գործով »: Բացման խոսքում նշել է Արմինե Ադամյանը:
ASEKOSE.am -ի թղթակցի այն հարցին, թե հատկապես, որ ոլորտներով են հետաքրքրված հայերը, հյուպատոսը պատասխանել է. «Հայերն ավելի շատ հետաքրքրվում են Իսպանիայում զբոսաշրջության և բիզնեսի ոլորտներով: Շատերն ուզում են մեկնել Իսպանիա հանգստանլու, իսկ բիզնեսով հետաքրքրվողները հատկապես Իսպանիայից ապրանքներ ներմուծելու հնարավորություններն են ուզում ուսումնասիրել »: Նշել է պատվո հյուպատոսը:
Ռուսաստանում լիազոր և և արտակարգ դեսպան Խոսե Իգնասիո Կարբախալը նույնպես ներկա էր բացման արարողությանը: Նա նշել է, որ իսպանիայում տնտեսական ճգնաժամը հաղթահարելուց հետո, Հայաստանում հյուպատոսարանի բացմանը կհաջորդեն այլ քայլեր: Մինչ այդ դեսպանը հանդիպել և իր հավատարմագրերն էր հանձնել ՀՀ արտգործ նախարար Էդուարդ Նալբանդյանին: