▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրենց հետ Մոսկվայում կխոսեմ. Ալբերտ Մկրտչյանը պարզաբանում է

Արդեն տեղեկացրել ենք, որ ռուսական НТВ հեռուստաալիքի «Խոսում և ցուցադրում ենք» հաղորդաշարի հերթական թողարկումը նվիրված էր հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանին:  Տաղավարում հյուրընկալվել էին նաև դերասանի միակ թոռնուհին՝  Իռեն Տերտերյանը, ով ապրում է Արգենտինայում և փեսան՝ Երևանի պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր Ռուբեն Ավետի Տերտերյանը:

Հաղորդման ընթացքում հաղորդավարը փորձեց երկու անգամ կապ հաստատել կինոյի և թատրոնի ռեժիսոր,  ՀՀ ժողովրդական արտիստ, Մհեր Մկրտչյանի եղբայր Ալբերտ Մկրտչյանի հետ, սակայն երկու փորձն էլ ձախողվեց, քանի որ Ալբերտ Մկրտչյանը անջատեց հեռախոսը:

ASEKOSE.am-ի թղթակիցը Ալբերտ Մկրտչյանից պարզաբանում է խնդրել. ի պատասխան մեր հարցին՝  նա նշեց, որ չեր ցանկանա մեկնաբանել, բայց, այնուամենայնիվ, հավելեց.

«Այո, ես անջատել եմ, քանի որ չեմ ցանկացել խոսել: Եթե անջատել եմ, նշանակում  է՝ նախապատմություն կա: Ինձ համար այդ հաղորդումը զզվելի էր: Առհասարակ չէի ցանկանում շփվել նրանց հետ: Երբ Մոսկվա գնամ, իրենց հետ այնտեղ կխոսեմ»:

Հատկանշական է, որ առաջին զանգից հետո Մհեր Մկրտչյանի փեսան Փեսան պնդեց, որ Ալբերտ Մկրտչյանը չի պատասխանելու:

Նշենք նաև, որ թատերագետ Լևոն Մութաֆյանը ևս հաղորդման մասին իր տեսակետն էր ներկայացրել՝ մասնավորապես նշելով, որ Մհեր Մկրտչյանի մասին իրականությունը խեղաթյուրված է ներկայացվել: Իսկ ինչ վերաբերվում է Ալբերտ Մկրտչյանի կողմից հեռախոսն անջատելուն, ըստ Լևոն Մութաֆյանի.

«Ալբերտ Մկրտչյանը չուզեց խոսել... Ինչու՞... Այս հարցի պատասխանը լավ գիտի Մհեր Մկրտչյանի փեսան, մինչդեռ հաղորդման մեջ Ալբերտ Մկրտչյանի հրաժարումը այլ ենթատեքստ ստացավ... »

Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին