▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իրանի վրա անհիմն խաղադրույք դնելը Հայաստանին տանելու է մի նոր աղետի». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իշխանական պրոպագանդան և գրպանային ՀԿ-ները աշխարհաքաղաքական կենտրոնների աջակցությամբ արհեստականորեն ուռճացրել և չափազանցրել են միջանցք/ճանապարհի թեման` դրանից առկախելով ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը։ Իբրև թե իրենք պայքարում են հանուն անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության։ Բայց այդ միջանցք կոչվածն ընդհանուր առմամբ միֆ է, այն էլ սուրբ կովի կարգավիճակով։
Ի դեպ այդ միֆի ամենամեծ մասնաբաժինը հենց Իրանին է վերագրվում, որն իբրև թե պայքարում է միջանցքի դեմ և պատրաստ է երաշխավորել ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Իրանի վրա այսպիսի անհիմն խաղադրույք դնելը վստահաբար Հայաստանին տանելու է մի նոր աղետի։
Փաստացի Հայաստանն ու Ադրբեջանը համերաշխորեն տապալել են նոյեմբերի 9-ի հայտարարության սահմանած status quo-ն` արցախցիներին կանգնեցնելով սովի և ինտեգրացիայի, գաղթի և էթնիկ զտման երկընտրանքի առջև։
Արցախցիները պատանդն են ՀՀ իշխանության արտաքին քաղաքական արկածախնդրության, որի կենտրոնում ռուսներին տարածաշրջանից հանելու ձգտումն է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին