«Մի բան ասեմ, կռիվ չանեք, փաստն եմ արձանագրում, մի քիչ սուր ա, բայց ուրիշ ձև չեմ կարում։ Հետաքրքիր բան ա մտավորականի կյանքը, կյանքի ընթացքում ստեղծագործում են, բայց իրենց շատ քիչ մարդ ա ճանաչում, հիմնականում շատ նեղ շրջանակ, ու դա նրանից չի, որ տաղանդավոր չեն։ Սակայն կյանքից հեռանալուց հետո, առավելևս ինքնասպանությունից հետո, շրջանակը լայնանում ա ու ավելի շատ մարդ ա սկսում հետաքրքրվել իրենց ստեղծագործություններով, երևի հիմնականում հենց հետաքրքրությունից ելնելով, երևի թե մարդիկ ուզում են տվյալ մտավորականի ներաշխարհը ընկալեն, հասկանան։
Այս մի քանի օրը ՖԲում աչքովս գրող Վրեժ Իսրայելյանից բազմաթիվ մեջբերումներ ա ընկել, ու ա դա լավ ա շատ։ Ինձ թվում ա, իր արած քայլը, ըստ իր ընկալումների, իր ամենա կարևոր ստեղծագործության՝ իր ապրած կյանքի, ոչ թե վերջակետն էր, այլ բացականչական նշանը... »
«Նավակ Ճոճող » օգտատիրոջ գրառումը
Ֆեյսբուք