▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքներս մեր կամքով մեզ ենթարկում ենք ցեղասպանության

Ցեղասպանության ձևերից մեկնել ազգին իր մշակույթից, իր ավանդույթներից, իր արմատներից կտրելն է: Թուրքերն էլ միշտ ձգտել են հային եթե ոչ ֆիզիկապես, ապա գոնե հոգեպես սպանել: Նրանք հայերին փորձել են ձուլել իրենց մեջ բռնի կրոնափոխությամբ և իրենց սովորույթները պարտադրելով:

Մենք ամեն կերպ պայքարում ենք ցեղասպանության միջազգային ճանաչման համար, ամեն ապրիլի 24-ին այցելում ենք Ծիծեռնակաբերդ, բայց ինքներս մեր կամքով մեզ ենթարկում ենք ցեղասպանության: Մշակութային ցեղասպանության: Մենք մեր մշակույթը սկսել ենք փոխարինել Եվրոպայից ներմուծվող մշակութային արժեքներով՝ նրանց երաժշտությունը, նրանց պարերը, նրանց երգերը,նրանց սովորույթները: Անդրադառնամ մի փոքրիկ դրվագի այս ամենից:Ավանդական հայկական հարսանիքը:

Ավանդական հայկական հարսանիքը քիչ քիչ փոխարինվում է արտասահմանյան հարսանիքով. սկսում ենք ամաչել մերից,մերը հնացած ենք համարում,օտարինն ենք գովում, օտարինին ենք փորձում նմանակել: Պատմեմ մի բան՝վերլուծությունը թողնեմ Ձեզ:

Անցած 2013թ ամռանը հրավիրված էի եվրոպական երկրներից մեկում հարազատիս հարսանիքին:Հարսանիքը հայկական էր:Դհոլ զուռնան, երբ սկսեց հնչել փեսայի տան բակից, սկսվեց իրարանցումը քաղաքում: Հարևանները հիացած պատուհաններից սկսեցին նայել այդ ամենին, անցորդները հետաքրքրությունից այրվելով կանգնում էին և դիտում հայկական հարսանիքը: Բոլորը, բնականաբար, չէին մոռանում հեռախոսներով նկարել այս ամենը: Էլ չասեմ,որ հրավիրված եվրոպացի հյուրերը ինչպես էին ուրախացել հայկական գաթայի վրա և մյուս բոլոր հայկական ծիսակարգերի վրա: Մի խոսքով հաջորդ օրը այդ 50 000 անոց քաղաքի խոսակցության և հիացմունքի առարկան հայկական ավանդական հարսանիքն էր:Ներկաներիս արդեն ողջ քաղաքը դեմքով գիտեր և փողոցում բարևում էին: Հարսանիքին հրավիրված լուսանկարիչը հայտնի էր իր ասպարեզում.ինչպես Գագիկ Շամշյանը Հայաստանում:Դա հայտնի լեհ լուսանկարիչ Դանիել Շիշն էր:Նա հաջորդ օրը իր ֆեյբուքյան էջում գրառում էր կատարել,որտեղ մեծ ոգևորությամբ պատմում էր հայկական հարսանիքի մասին և խորհորդ տալիս եվրոպացի երիտասարդներին: Ասում էր,որ եթե չեն ուզում իրենց ազգային հարսանիքը պահել, թող գոնե ոչ թե ամերիկյան հարսանիքը կրկնօրինակեն, այլ՝ հայերից սովորեն:

Տիգրան Մկրտչյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին