Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով: |
***
Առավոտյան ձերբակալել են ազգային հերոս, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանին։
ABC media-ն է գրում ու նշում, որ զրուցել է գեներալի տիկնոջ՝ Համեստ Երիցյանի հետ։
«Ըստ նրա, քննչական կոմիտեից, առավոտյան 9.30-ի սահմաններում այցելել են նրանց տուն ու ասել, որ ձերբակալելու հրաման ունեն։ Տիրան Խաչատրյանը տեղում ծանոթացել է մեղադրանքին ու կնոջն ասել, որ խոսքը 44-օրյա պատերազմին է վերաբերում.
«Ես չեմ հասկանում, ինչ մեղադրանքի մասին է խոսքը։ Միգուցե, որ չի զոհվել, դրա համար են մեղադրում»։
Իսկ Տիրան Խաչատրյանի փաստաբանի խոսքով, ամեն ինչ տանում են դեպի կալանքի ու ամենայն հավանականությամբ օրվա վերջում գեներալին կկալանավորեն»,-գրում է սկզբնաղբյուրը։