▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավինյանը մեզ խաբել է․ մեր շենքերն արդեն 5-րդ կարգի վթարային են․ Վարդաշենի բնակիչ

«Տիգրան Ավինյանը մեկ տարի ու կես ժամանակ էր խնդրել, որ մեր հարցին լուծում տա, բայց ոչինչ չարեց։ Խնդրեց, որ իրեն ձայն տանք ու ինքը կզբաղվի մեր խնդրով, բայց չկատարեց իր խոստումը»,- Օրագիր.Նյուզ-ի հետ զրույցում ասել է Վարդաշենի վթարային շենքերից մեկի բնակիչ Կարեն Գևորգյանը։

Ըստ նրա՝ Վարդաշենի վթարային շենքերի բնակիչները զայրացած և հիասթափված են։

«Ավագանու վերջին նիստը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ քաղաքային իշխանությունը ոչինչ չի անում իրենց խնդիրը լուծելու համար։

«Ասում են՝ իրենք միջոցներ չունեն, բայց քաղաքապետարանը հաստատ ունի այդ միջոցները։ Եթե անգամ չունի թող դիմի կառավարությանը։ Ավինյանը մեզ հստակ խաբել է։ Նա վաղուց պետք է լուծած լիներ խնդիրը։ Նախանցած տարի նախընտրական քարոզարշավին եկավ, ասեց՝ ինձ ընտրեք ու մեկ ու կես տարի ժամանակ տվեք, ես կլուծեմ բնակիչների տեղափոխման հարցը։

Փետրվարի 8-ին լրանում է մեկ ու կես տարին, այս ընթացքում, սակայն, ոչինչ չի արվել։ Այդքան շենքեր են կառուցվում, թող մեր երկու շենքրի բնակիչներին տեղափոխի այնտեղ։ Մեր շենքերի վիճակը գնալով վատթարանում է արդեն 5-րդ կարգ է։

Մեզ ստեց, մենք էլ հավատացինք, ընտրեցինք իրեն ու խաբվեցինք»,- ասաց Կարեն Գևորգյանը։

Բնակչի խոսքով՝ իրենք չեն հանձնվելու, շարունակելու են պայքարել մինչև հասնեն խնդրի լուծմանը։

«Մենք հետ չենք կանգնի։ Տոներից հետո գնալու ենք քաղաքապետարան, տուն չենք գնալու, մնալու ենք այնքան, մինչև խնդիրը լուծվի»,- եզրափակեց նա։

Նշենք, որ մայրաքաղաքում վթարային տեխնիկական վիճակ ունեցող շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու ծրագրին Երևանի ավագանին հավանություն էր տվել դեռևս 2021 թվականի սեպտեմբերի 14-ին։

Հիշեցնենք, որ դեռևս 2023թ․-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը բնակիչներին խոստացել էր լուծել այս խնդիրը 1,5 տարվա ընթացքում»,-գրում է սկզբնաղբյուրը։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին