▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչքանո՞վ են հավաստի տեղեկությունները, որ Արայիկ Հարությունյանը Ռուսաստանում ջերմոցներ ու հյուրանոց ունի». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2022թ․ հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը Պրահայում կայացած հանդիպմանը ինքնիրավչություն անելով՝ Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել: Դրանից հետո Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության, իմպիչմենտի գործընթաց չի նախաձեռնել։ Հայաստանի իշխանություն կոչվածը և խորհրդարանական ընդդիմությունը չեն էլ հետաքրքրվել, թե Արցախի նախագահի աթոռին բազմած Արայիկ Հարությունյանը ինչո՞ւ Արցախում սննդամթերքի, դեղամիջոցների և այլ կենսական ապրանքների պաշարներ չի կուտակել, երբ Բերձորի միջանցքը բաց էր։ Պետք է ճշտել, թե ինչքանով են հավաստի այն տեղեկությունները, որ Արայիկ Հարությունյանը Ռուսաստանի հարավում մեծ ջերմոցներ ու Կիսլովոդսկ քաղաքում մեծ հյուրանոց ունի»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին