▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես հեշտ և արագ նիհարել ներարկումների միջոցով. բացահայտում է բժիշկ-կոսմետոլոգ Տաթևիկ Սարգսյանը

Asekose.am-ը զրուցել է բժիշկ-կոսմետոլոգ Տաթևիկ Սարգսյանի հետ՝ ներարկումների միջոցով նիհարեցման, շրթունքների ծավալի փոփոխության, երիտասարդացման մասին և ոչ միայն:

-Տաթևիկ, ե՞րբ և ինչո՞ւ որոշեցիք ընտրել հենց այս մասնագիտությունը:

-Ես դա սիրել եմ մանկուց, օգնելը մարդկանց իմ հոգուց է բխում: Ես բժիշկ եմ նախ սրտով, ապա մասնագիտությամբ: Հոգեվիճակ է և այդ ամենը դեռ մանկուց է:

-Արդյո՞ք մինչ բժիշկ-կոսմետոլոգ դառնալը նկատում էիք շատ մասնագետների հանդիպող աղավաղումներն ու վուլգարության սահմանները հատող աշխատանքները:

-Այո, ես շատ եմ տեսել բազմաթիվ ոչ գեղեցիկ կատարված աշխատանքներ ինչպես ոչ հանրային, այնպես էլ հանրային մարդկանց մոտ: Տեսնելով շատ մասնագետների սխալներ՝ գտել եմ ինձ համար ոսկե միջինը և գեղեցկության այն չափանիշները, որոնք ընդունելի են հասարակության կողմից:

-Ո՞րն է որպես բժիշկ ձեր սկզբունքը: Արդյո՞ք դուք նախապես կարողանում եք հաճախորդին ներկայացնել, որ այս կամ այն միջամտությունն իր դեմքին այդքան էլ համապատասխան չէ և այլն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ էսթետիկ տեսքն ազդում է ձեր անվան վրա և, այսպես ասած,  յուրաքանչյուր հաճախորդ ձեր այցեքարտն է:

-Իմ առաջնային սկզբունքն այցելուին անհատական և սրտացավ մոտեցում ցուցաբերելն է: Երբ տեսնում եմ, որ իմ այցելուն եկել է, սակայն չունի միջամտության կարիք, ոչինչ չենք անում: Միշտ լսում եմ այցելուի կարծիքը, հայտնում եմ իմ մասնագիտական կարծիքը, ինչից հետո էլ գալիս ենք ընդհանուր հայտարարի: Իհարկե, լինում են դեպքեր, երբ այցելուի նախընտրած իդեալական կերպարը, մի փոքր տարբերվում է իմ պատկերացումներից և չափանիշներից, այդ պատճառով էլ՝ փորձում ենք միասին գտնել ոսկե միջինը, որը կլինի շատ գեղեցիկ և հասարակության կողմից ընդունելի:

Нет описания.

-Եղե՞լ են դեպքեր, երբ հրաժարվել եք այցելուին կոսմետոլոգիական միջամտություն ցույց տալ, և եթե այո, ապա ինչո՞ւ:

-Ինչպես ցանկացած բժշկի մոտ՝ նման դեպքեր լինում են: Հատկապես այդ դեպքերը լինում են, երբ այցելուդ ավելի մեծ սպասումներ է ունենում. ավելի լավ է միջամտություն չանել, քան չլինի նրա պատկերացրածը: Սա բոլոր բժիշկների պրակտիկայում էլ հանդիպող է:

-Այսօր մեծամասամբ հայ աղջիկների խնդիրն է դարձել ներարկումների միջոցով նիհարեցում կատարելը: Արդյո՞ք դուք ևս կատարում եք նմանատիպ միջամտություն, և եթե այո, ապա ինչպե՞ս է այն կատարվում:

-Այո, ես կատարում եմ նմանատիպ միջամտություններ, բայց դա պետք է լինի տեղին և ճիշտ: Այսինքն՝ եթե այցելուն ունի հորմոնալ դիսբալանսի խնդիրհորմոնալ խախտումների հետևանքով առաջացած գիրություն, ապա ներարկումային միջամտությունները չեն օգնի, պետք է էնդոկրինոլոգի խորհրդատվուծություն, պետք են հետազոտոթյուններ, այլ մասնագետների կարծիքներՈւնենում են նաև այցելուներ, ովքեր ակտիվ կյանք են վարում, սպորտով են զբաղվում, սակայն ունենում են ճարպային կուտակումներ, այդ դեպքում մեզ օգնության են գալիս ճարպալույծ նյութերը, որոնք ներարկվում են տեղային շտկումների համար: Կարող եմ նշել, որ այցելուն կարող է այս ներարկումների շնորհիվ 2-10 սմ նիհարել չափերով: Ներարկումից բացի նաև նշանակում եմ հատուկ սննդակարգ, դիտարկում ենք ապրելակերպը, այդ ամբողջության մեջ շտկում ենք հնարավոր ամեն բան:

-Այսօր ամենատարածված միջամտությունը շուրթերի ծավալի մեծացումն է: Տարածված կարծիք կա, որ եթե կինը դիմում է այդ միջամտությանը, պետք է այն կատարի պարբերաբար: Հակառակ դեպքում՝ շուրթերն ամբողջությամբ իջնում են, ասեմ ավելին՝ նաև արհեստականորեն կախվում: Ի՞նչ կասեք այս առիթով, որն է ճիշտ մոտեցումն ու ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել սխալ մոտեցումը:

-Շատ այցելուներ են այս հարցը հղում, սակայն պետք է նշել, որ ոչ մի հյուսվածքի իջեցում տեղի չի ունենում: Ներարկվող նյութը հիոլարաթթուն է, որն ունենք մեր օրգանիզմում և մեր օրգանիզմն այն չի ընդունում որպես օտարածին ինչ-որ նյութ: Երբ այն ներարկվում է շուրթերի մեջ, տեղի է ունենում հիոլարաթթվի սինթեզում, իսկ երբ դուրս է գալիս օրգանիզմից, շուրթերը գալիս են նախկին տեսքին, նույնիսկ ավելի գեղեցիկ են դառնում, քանի որ նաև ունենում են խոնավեցում, լիֆտինգ: Մենք ունենք այցելուներ, ովքեր կատարել են միջամտություն, սակայն հետագայում ինչ-որ պատճառով, օրինակ՝ երեխա ունենալու նպատակով դադարեցրել են ներարկումային միջամտությունները, երբ տարիներ անց վերադառնում են, տեսնում եմ, որ նույնիսկ ավելի գեղեցիկ շրթունքներ են ունենում:

-Շոու բիզնեսի ներկայացուցիչները շատ հաճախ ամբողջովին վերափոխում են իրենց դեմքը՝ մի մասը դառնալով վուլգար, մյուս մասը՝ ստանալով էսթետիկ տեսք, և զարմանալին ու զավեշտալին այն է, որ շատ հաճախ թաքցնում են այն միջամտությունները, որոնք աչք են ծակում: Ձեր պրակտիկայում եղել է, որ այս կամ այն հայտնին «արգելի» հրապարակել իր լուսանկարը:

-Այո, շատ այցելուներ ունեմ, ովքեր շոու բիզնեսի ներկայացուցիչ են, ինչ վերաբերում է լուսանկարներ հրապարակելուն՝ դա իրենց  որոշումն է, ի վերջո, դա բժշկական գաղտնիք է և պետք է արվի նրանց թույլտվությամբ: Ունեմ շատ այցելուներ, ովքեր պարզապես թույլ չեն տալիս հրապարակել իրենց լուսանկարները, ինչը, իհարկե, չի արվում:

Нет описания.

- Ըստ ձեզ, որն է այն տարբերությունն ու առավելությունը ձեր (և այն կլինիկայի որտեղ դուք աշխատում եք), և հաճախորդը ինչո՞ւ բազմաթիվ ընտրության հնարավորություն ունենալու դեպքում պետք է ընտրի հենց ձեզ:

-Ամենամեծ առավելությունը, որը կնշեմ ոչ թե որպես մասնագետ, այլ որպես այցելու՝ ապա այն հարցի պատասխանն է՝ արդյո՞ք կցանկանայի որպես այցելու ինձ մոտ գալ: Շատ հաճախ այս հարցը հղում եմ նաև իմ ուսանողներին, իմ պարագայում կասեմ, որ այո, կգնայի: Կցանկանայի ունենալ ինձ նման սրտացավ մասնագետ, ով առաջնահերթ մտածում է իր այցելուի մասին, ոչ չի նայում իր այցելուին որպես գումարի քսակ, ես տեսնում եմ անհատի, ում պետք է օգնել, ցույց տալ գեղեցիկի չափանիշները: Կարծում եմ, որ սա է իմ առավելությունը, ինչ տեսնում են իմ այցելուները և ասում դրա մասին:

-Կարո՞ղ եք խոսել նաև պրոցեդուրաների մասին, որոնք կատարելիս կինը երիտասարդանում է:

-Նմանատիպ շատ պրոցեդուրաներ կան, որոնցից է նաև դեմքի խնամքը, ինչն էլ իր հերթին ներառում է մերսումներ, ապարատային պրոցեդուրաներ: Խորհրդատվության ժամանակ ներկայացնում եմ մանրամասները, ապա քայլ առ քայլ իրականացվում է պրոցեդուրան:

-Կնոջ տարիքը հիմնականում բացահայտում է պարանոցը, ի՞նչ միջամտություններ եք կատարում պարանոցի հատվածում:

-Պարանոցի և ձեռքերի համար հաճախ են ինձ դիմում: Պարանոցի շրջանում շատ լավ և համապատասխան պրոցեդուրաներ կան՝ սկսած խորը խոնավեցումից մինչև պիլինգներ, ինչպես պլազմոթերապիան, ապարատային պրոցեդուրանները և այլն: Կոմպլեքսային մոտեցում ունենք պարանոցի և ձեռքերի հատվածի համար, սակայն պետք է խորհրդատվություն:

-Որպես բժիշկ ունե՞ք կարգախոս:

-Բժիշկը հոգեբան է, քանի որ չկա  տարբերություն իմաստնության և բժշկության մեջ:

Տաթևիկ Սարգսյանի գործունեությանը կարող եք հետևել ֆեյսբուքում և ինստագրամում:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին