Վերջերս Երևանում և մարզերում օձերի ակտիվություն է նկատվում, կարծիքներ կան, որ դրանց ակտիվացման պատճառներից մեկը ճարտարապետական սխալ լուծումներն են:
Այս առիթով ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցեց Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Համլետ Խաչատրյանի հետ, ով և ասաց, որ քաղաքում օձերի ակտիվացման գործում իր ազդեցությունը բնականբար ունի շինարարությունը:
«Բնակլիմայական խախտումներից մեկը հենց շինարարությունն է: Էկոլոգիան չպետք է խախտեն»,-ասաց Համլետ Խաչատրյանը:
Հարցին, թե ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Հիմա պետք է հետհաշվարկ անենք: Ամենանուրբ, զգայուն էակները սողուններն են, իսկ սա հաշվի չեն առնում: Այժմ քանդել են օրինակ Սարալանջը, կարիճներ շատ կան, դրանք անգամ ձմռանն էին տներ «մուտք գործել»: Ինչպես հայերը, այնպես էլ սողունները լքում են իրենց տները: Մարդը բնության հետ վարվելու ձև չգիտի»: