Համախմբվել,աճել,բազմանալ...
Կա այսպիսի մի իրողություն.
<< Միջակություններն ունակ են` համախմբվել,աճել ու բազմանալ, տիրելու համար այն ամենին,ինչին կոչված չեն` ըստ էության:
Որովհետև,ապաշնորհության ինքնապաշտպանության լավագույն միջոցը` ամբողջատիրությունն է >> :
Համախմբվել,աճել,բազմանալ...Ուշադրություն դարձնենք,որ երեքն էլ դրական հատկանիշեր են...
Իսկ հիմա` հարց.
<< Ինչու այս նույն հատկանիշերով օժտված չեն` շնորհալի ու տաղանդավոր մարդիկ >>...
Համաձայնեք,որ խորհելու բաներ,այնուամենայնիվ, կան:
Հաճախ եմ փորփրում` տալիք-առնելիքներ,վերլուծում դրանք ինքս իմ ապրելակերպում,դիտարկում` ուրիշների օրինակներով, ու ամեն անգամ,ինքնաքննադատությունս հանդես է գալիս միևնույն եզրահանգմամբ.
<< Որովհետև,ի հակառակ միջակությունների երեք դրական հատկանիշերի,շնորհալի մարդիկ էլ օժտված են մի քանի` իրենց բացասական հատկանիշերով >>:
Օրինակ. համախմբված չլինելու հանգամանքն,արդեն իսկ, դրական համարվել չի կարող:Լավ,իսկ` ինչու:
Արդյոք ինքնագնահատականի հանդեպ չափից ավելի սիրահարվածությունը,մեկ այլ` շնորհալի կամ տաղանդավոր մարդու հանդեպ / ինչ-ինչ պատճառներով... / անտարբերության ու իներտության դրսևորումը և սեփական անձի հանդեպ գնահատանքների ակնկալիքների առաջնահերթությունների ձգտող համոզվածությունները չեն այն պատճառները,ինչերից արհեստավարժ կերպով կարողանում է օգտվել` հակառակ կողմը. համախմբվու~մ,աճու~մ ու բազմանում է:
Փաստը մնում է փաստ,որ մերօրյա հեղինակավոր մարդկանց հասարակությունից իներտացումը,կապված չէ վերջիններիս սեփական կամքով դաշտը լքելու ցանկությունների հետ:Բարձր արժեքներով առաջնորդվող մարդիկ միշտ էլ սիրում են ակտիվ ապրելակերպի կիզակետերում լինել,բավարարվելով,գնահատված ու պիտանի լինելու` իրենց համար կարևորագույն զգացողությամբ:
<< Ամբողջատիրության >> խորհուրդն այս մարդկանց մոտ այլ է:Նրանք պատրաստ են զրկանքներ կրել,ապրել կենցաղային վատ պայմաններում,փոխարենն` իրենց մտքի և կարողությունների ողջ պոտենցիալը դառնա համընդհանուր արժեք:
Դրակա~ն է:
Ես կասեի` բարձրագոչ ու քաղցրահնչյուն:Սակայն ում է հարկավոր այստեսակ պերճախոսությունը,երբ մեր օրերում, փաստացի,մատնված է անտարբերության:
Համախմբվել,աճել,բազմանալ...
Կարծում եմ, արժե լրջորեն խորհել` այս ամենի շուրջ...