▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ) հայտարարել է ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագիր» (United Nations Global Compact) միջազգային նախաձեռնությանը միանալու մասին:

Այս նախաձեռնությունը կորպորատիվ կայունության խոշորագույն միջազգային հարթակն է, որը համախմբում է պատասխանատու բիզնես վարքագծին և կայուն զարգացմանը հավատարիմ հազարավոր ընկերությունների։ Միանալով ՄԱԿ-ի Համաշխարհային պայմանագրին՝ ԶՊՄԿ-ն իր գործունեությունն ու բիզնես պրակտիկաները համապատասխանեցնում է նախաձեռնության Տասը սկզբունքներին, որոնք ներառում են մարդու իրավունքները, աշխատանքային հարաբերությունները, շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը և հակակոռուպցիոն գործունեությունը՝ միաժամանակ նպաստելով ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների (SDG) իրագործմանը։

Այս քայլն արտացոլում է ընկերության հանձնառությունը՝ բարելավելու իր բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման (ESG) կատարողականը, ինչպես նաև ապահովելու գործունեության շարունակական համապատասխանությունը կայունության միջազգային չափանիշներին և լավագույն փորձին։

«ՄԱԿ-ի “Գլոբալ պայմանագիր” նախաձեռնությանը միանալն արտացոլում է մեր հանձնառությունը՝ շարունակաբար կատարելագործելու մեր գործունեությունը և մեր գործընթացները համապատասխանեցնելու պատասխանատու կորպորատիվ վարքագծի միջազգային սկզբունքներին։ Որպես Հայաստանի առաջատար հանքարդյունաբերական ընկերություն, մենք գիտակցում ենք մեր պատասխանատվությունը՝ արժեք ստեղծելու ոչ միայն արտադրության, այլև արդյունավետ կառավարման, շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու մոտեցման, անվտանգ աշխատավայրի և շահագրգիռ կողմերի հետ կառուցողական ներգրավվածության միջոցով», – նշել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։

Նախաձեռնության շրջանակներում կոմբինատը տարեկան կտրվածքով հրապարակելու է Առաջընթացի հաղորդակցություն (Communication on Progress, CoP)։ Այն հանդիսանում է տասը սկզբունքների իրականացման ուղղությամբ արձանագրված քայլերի վերաբերյալ հաշվետվություն և հնարավորություն է ընձեռում համեմատել սեփական արդյունքները հանքարդյունաբերության ու մետաղների ոլորտի առաջատար միջազգային ընկերությունների ցուցանիշների հետ։

ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրին անդամակցելը ևս մեկ կարևոր հանգրվան է ԶՊՄԿ-ի կայուն զարգացման չափանիշները, կորպորատիվ կառավարումն ու հաշվետվողականությունը բարելավելու ճանապարհին՝ շահագրգիռ կողմերի համար երկարաժամկետ արժեք ստեղծելու նպատակով։

Ընկերությունը նաև հայտնում է, որ վերջերս աշխարհի առաջատար ESG վարկանշային գործակալություններից մեկի կողմից ստացել է վարկանիշ 2024 թվականի համար։ 2022-2024 թվականների ընթացքում ԶՊՄԿ-ն բարելավել է իր ESG գնահատականը 20 կետով՝ գերազանցելով մետաղների և հանքարդյունաբերության ոլորտի համաշխարհային միջին ցուցանիշը և արձանագրելով զգալի առաջընթաց կայունության կատարողականի ու կառավարման գործելակերպերի բարելավման ուղղությամբ։ Այս արդյունքները հրապարակային չեն, սակայն ԶՊՄԿ-ն մտադիր է դիմել 2025 հաշվետու տարվա համար հրապարակային ESG վարկանիշ ստանալու նպատակով, որի թողարկումը նախատեսվում է 2026 թվականին։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին