▲ Դեպի վեր

Ուրբաթ, 11.04.2025 lang.iso lang.iso lang.iso

«Ինչու իրական պայքարեն, եթե Նիկոլը թույլ է տվել փող աշխատել»․ Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատերը չեն հասկանում, թե ինչու է Նիկոլը թողնում նախկիններին ու նրանց հետ կապված անձանց իր իշխանության շրջանում փող աշխատել։ Նիկոլը շատ լավ է ուսումնասիրել իրենց հոգեբանությունը, գիտի որ այդ մարդկանց հետաքրքրում է միմիայն փողը, ու իշխանության մեջ էլ այդ մարդիկ միայն փող են փնտրել ու ըստ այդմ, եթե հիմա կարողանում են լավ փող աշխատել, ապա իրենք իրենց հարց են տալու, թե խի իրական պայքարենք իշխանության համար, եթե մեկա փողը բոլ-բոլ գալիս ա։ Այստեղ կարող ա հարց առաջանա, բա ինչու այս մարդիկ չեն լքում քաղաքական դաշտը ու մշտապես զբաղված են քաղաքական պայքարի իմիտացիայով։ Դա էլ անում են որպես երաշխիք, որ Նիկոլին հասկացնեն, որ ինքը չխախտի ձևավորված մոդելը ու չհանդգնի կտրել իրենց փող աշխատելու ուղիները, իրենք դաշտում կան ու խաղի ձևավորված կանոնների խախտման դեպքում կարան կտրուկ ակտիվանալ։ Այ այսպիսի արատավոր, բայց իրենց բոլորին գոհացնող, պարզ, բայց աշխատող մոդել»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին