▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է լռում ՀՀ արտգործնախարարությունը.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արդեն վեց օր է, ինչ հայկական կողմը չի կարողանում հասնել Հայաստանի եւ Ղարաբաղի համատեղ զորավարժությանը մասնակցելու ընթացքում Ադրբեջանի կողմից խոցված հայկական ուղղաթիռին եւ վերցնել դիակները։
Մինչդեռ Հայաստանի ԱԳՆ-ն եւ այսպես ասած քաղաքական ղեկավարությունն այս կապակցությամբ առաջին դատապարտող հայտարարությունից զատ ոչինչ չեն արել։ Այնպիսի տպավորություն է, որ խոցվածը ԱԳՆ-ն է, ոչ թե ուղղաթիռը։
Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանի արտգործնախարարն անցնող մեկ շաբաթվա ընթացքում երեւի պետք է «նյուզմեյքեր» լիներ իր հայտարարություններով, իր այցերով, առաջարկներով, նախաձեռնություններով, պահանջներով, կոչերով եւ հորդորներով։
Եվ հենց սա է, որ ստեղծում է առավելապես նվաստացուցիչ եւ հուսահատ վիճակ, որովհետեւ այնպիսի տպավորություն է, որ հայկական կողմը ընդամենը փորձում է հերթական անգամ Մոսկվայում ճշտել խաղի այն շրջանակներն ու սահմանները, որ թույլատրված են մեզ՝ Եվրասիական միությանն անդամակցող երկրին։
Համենայնդեպս, զարմանալի է այն լռությունն ու իներտությունը, որ ցուցաբերում է Հայաստան արտաքին քաղաքական գերատեսչությունը ստեղծված իրավիճակում»։

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին