▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ իշխանությունը պաշտոնապես Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում»

Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը. «Մարդիկ հաճախ հարց են տալիս՝ ի՞նչ տեղի կունենա, եթե Հայաստանի իշխանությունը պաշտոնապես Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում։

Բացի այն, որ Արցախից հրաժարումը բերելու է նոր ողբերգության ու Արցախում ապրող մեր հայրենակիցների նկատմամբ կենսական վտանգների, կա ևս մեկ շատ մեծ վտանգ, որը սպառնալու է արդեն Հայաստանի չափահաս գրեթե բոլոր տղամարդկանց։

1990-ից մինչև 2020 թվականը Հայաստանից Արցախ են մեկնել ու ռազմաճակատում կռվել կամ Արցախում զինծառայություն անցել տասնյակ հազարավոր մարդիկ։ Թվեր չեմ ասում՝ թշնամուն տվյալներ չտալու համար, բայց հասկացեք, որ ամեն ընտանիքում կա Արցախում ծառայած գոնե մեկ տղամարդ։

Եթե Հայաստանը պաշտոնապես Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում և վարչապետի մակարդակով ստորագրի այդ փաստաթղթի տակ, ստացվելու է, որ Արցախում ծառայած, զենք բռնած բոլոր տղամարդիկ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՆՑԱԳՈՐԾ են, ինչը փաստացի հաստատելու է նաև Հայաստանի կառավարությունը։

Այսինքն՝ ստացվելու է, եթե Արցախը Ադրբեջանի սեփականությունն է, իսկ Հայաստանից մարդիկ գնացել են այլ երկրի տարածք ու գրավել այն, ապա դա պատերազմի հանցագործություն է։ Պատերազմի հանցագործ են ճանաչվելու ոչ միայն նախկին նախագահներն ու զինվորականները, այլև բոլոր այն սովորական մարդիկ, որոնք գոնե մեկ անգամ Արցախում զենք են բռնել ձեռքը։

ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ․

Ադրբեջանը իրավունքի ուժով անվանական հետախուզում կհայտարարի տասնյակ հազարավոր հայաստանցի տղամարդկանց, որից հետո Ռուսաստանում, Եվրոպայում կամ աշխարհի որևէ այլ վայրում Ինտերպոլը կձերբակալի այդ մարդկանց և կուղարկի Ադրբեջան, լավագույն դեպքում կբանտարկի այդ երկրների կալանավայրերում, իսկ պատերազմի հանցագործներին երկար, շատ երկար են փակում։

Հայաստանը ևս պարտավորված կլինի ձերբակալել և դատապարտել կամ Ադրբեջանին հանձնել իր քաղաքացիներին, այդ թվում այն մարդկանց, ովքեր Նիկոլ Փաշինյանի մոլի կամ մոլորցած հետևորդներ են»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին