Ադրբեջանի հարցերով փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի գրառումը. ««Խաղաղության պայմանագիր» կոչվածն ու դրա շուրջ բանակցությունները դարձել են ադրբեջանական օրակարգի ու ծրագրերի փուլ առ փուլ սպասարկում, ամեն հանդիպումից հետո ավելի վատթար արդյունք, ավելի լարված իրադրություն, նոր զիջումներ... դա նրանից է, որ Հայաստանի պետական շահը սպասարկող չկա, ով ներկայացված է իբրև Հայաստանի ներկայացուցիչ, վաղուց չի ներկայացնում Հայաստանը, չի իրականացնում կառավարության ծրագիրը, անում է այն, ինչ խելքին փչում է, չունի օրակարգ, բանակցային ռազմավարություն, ունակություն, միայն մի մղում ունի` երկարացնել իր իշխանությունը... ի՞նչ ուզես մեկից, որ Ադրբեջանից թուղթ է ուզում, որ իրեն «տնվոր» չզգա... հազիվ մոլեռանդ պայքարի նախկինների դեմ ու անվերջ ստի, այլ բանի այս ղեկավարն ունակ չի։ Նրա ղեկավարումից շահում են բոլորը` թե՛ Ադրբեջանը, թե՛ միջազգայինները, բոլորին հարմար է նման անսկզբունք ղեկավարը, տուժում են բացառապես Հայաստանն ու Արցախը...»: |
«Ի՞նչ ուզես մեկից, ով Ադրբեջանից թուղթ է ուզում, որ իրեն «տնվոր» չզգա»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet