▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ էր իրականում ասում թուրք մարզիկին նրա ականջ քաշելիս. ըմբիշ Ռազմիկ Պապիկյանը՝ քննարկված միջադեպի մասին

21-ամյա ազատ ոճային ըմբիշ Ռազմիկ Պապիկյանը 2019 թ.-ից սկսել է հաղթել մեծահասակների պայքարում, նա մեծ ցանկություն ուներ լավ արդյունք գրանցելու նաեւ Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններում, ինչը նրան հաջողվեց միայն 2-րդ փորձից: Այս մասին Ռազմիկը Asekose.am-ին ասաց զրույցի ժամանակ:

/filemanager/uploads/Razmik_papikyan.jpg

«2-րդ փորձից ունեցա մեդալ մեծահասակների պայքարում: 2020-ի դեկտեմբերին առաջին անգամ Աշխարհի գավաթի ժամանակ մեդալին մոտ էի, սակայն բաց թողեցի այն: 2021-ին Եվրոպայի առաջնությունում ոսկին կրկին բաց թողեցի, ինչը սակայն ավելի է մեծացնում պայքարելու ցանկությունը: Ես միշտ վերադառնում եմ այնտեղ, որտեղ կիսատ մնացած գործ ունեմ»:

Нет описания.

 Ըստ երիտասարդ մարզիկի՝ ուժեղ մարդու ամենակարեւոր հատկանիշներից մեկն այն է, որ պետք է լինել հաղթող ցանկացած իրավիճակում:

 «Նույնն էլ սպորտին է վերաբերում: Հաղթելը միայն ոսկին ունենալն է, ինչն ինձ դեռ չի հաջողվել: Միջազգային ասպարեզում ունեցել եմ 2 փորձ, սակայն 2 -ն էլ արծաթով են ավարտվել, բայց ես ունեմ հաղթողի հոգեբանություն եւ համապատասխան հոգեվիճակ, համոզված եմ, որ այդ օրն էլ կգա: Վերջին արծաթն էլ մարդկանց ցույց տվեց, որ երկար դադարից հետո ես նորից պայքարում եմ»:

Нет описания.

Նշենք, որ ամիսներ առաջ համացանցում բուռն քննարկվում էր այն տեսանյութը, որում Ռազմիկը գորգում քաշում էր թուրք մարզիկի ականջը: Հարցին՝ թե ի՞նչ էր ասում թուրք մարզիկին, Ռազմիկը լակոնիկ ասաց, որ առաջարկել է գորգից դուրս խոսել միջադեպի վերաբերյալ:

 «Ես միայն կենտրոնացած էի արդյունքի վրա: Նախապես միայն հաղթանակն էի ծրագրել: Հիմա էլ ամենամեծ ցանկությունս ու նպատակս մինչեւ տարեվերջ MMA-ում նորամուտ ունենալն է», -ասաց մարզիկը:

Нет описания.

 Զրույցի ընթացքում Ռազմիկն անդրադարձավ նաեւ անձնական կյանքին, մասնավորապես՝ այն խոսակցություններին, որ սիրելի ունի, վերջինս էլ հանրային դեմք է: «Ըստ լուրերի՝ իմ կյանքում կարող են պարբերաբար աղջիկներ լինել՝ հայտնի եւ ոչ այդքան: Փորձում եմ անձնական կյանքս հանրային քննարկման առարկա չդարձնել, հակառակ դեպքում՝ դա այլեւս անձնական կյանք չէ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին