▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է անում դեսպանը.Վրաստանում հայերի են ձերբակալել ու ծեծել

«Ջավախք» հայրենակցական միությունը վերջերս հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ սույն թվականի ապրիլի 23-­ին ավանդական ջահերով երթից հետո Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա, Աբաթխև և Ծինուբան հայկական գյուղերի երիտասարդներն  ավանդույթի համաձայն բարձրացել են տեղի հայերի կողմից կառուցված  սրբավայրի մոտ` կրակ վառելու և այսպիսով  հարգելու  Հայոց Ցեղասպանության  զոհերի  հիշատակը: Հասնելով  սրբավայր` նրանք հանդիպել են հարևան Վալե քաղաքից մի խումբ վրացիների, ովքեր  խնջույք  էին կազմակերպել և գտնվում էին ոչ սթափ վիճակում: Չհասկանալով հայ երիտասարդների ուզածը` այդ մարդիկ  կռվի են բռնվել նրանց հետ, սակայն որոշ ժամանակ անց  հասկացել  են միմյանց: Չնայած դրան կեսգիշերին ոստիկանությունն իրենց տներից հանել և  ոստիկանական  տեղամաս  է տարել բազմաթիվ  հայ երիտասարդների, որոնց ծեծի են ենթարկել, նվաստացրել և անգամ անվայել խոսքեր հնչեցրել Հայոց Ցեղասպանության հասցեին: 

Ծնունդով Ախալցխայից «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ ներկայացրեց.

«Տարբեր մարդկանցից փորձել եմ ճշտել իրականությունը: Վրացական կողմի հիմնական ճնշումն այն է, որ դանակահարված մարդ կա, որին ի դեպ, դանակահարել են այլ վայրում ու ուրիշ մարդիկ: Իսկ ոստիկանությունը երիտասարդներին ծեծում է՝ ասելով, որ մեղքն իրենց վրա վերցնեն: Հայերի թվում մոտ 60 տարեկան մարդ կա, ում գլխին այնպես են հարվածել, որ խլացել է: Հիմա վրացի տղաներից մեկը ցուցմունք է տվել հայերի դեմ: Ցավալին այն է, որ Վրաստանում Հայաստանի դեսպանատից ոչ ոք չի հայտնվել, չեն  հետաքրքրվել անգամ հայերի առողջության մասին: Մենք երբևէ պետք է հասկանա՞նք, որ դեսպան ունենք: Ի՞նչ է անում դեսպանը, երբ քրեական գործ է հարուցված»,-նշեց Գագիկ Գինոսյանը:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին