Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեկնել է սահմանային գոտի, որպեսզի անձամբ բարձրացնի զինվորների եւ բնակիչների ոգին: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, նա արդեն հանդիպում է ունեցել Աղդամի շրջանի Գուզանլի բնակավայրում: Իլհամ Ալիեւը տեղեկացրել է «ճակատային գծում լարվածության մասին» եւ հայտարարել, որ «մեր Բանակն ունակ է ազատագրել Ղարաբաղը, եւ վերջին գործողությունները դրա վկայությունն են»:
Ադրբեջանական մամուլի հավաստմամբ, գերագույն գլխավոր հրամանատարի այցը բարձրացրել է զինվորների հայրենասիրական ոգին: Գուզանլիում հանդիպումից հետո Ալիեւն ուղեւորվել է այլ շրջաններ: Հայաստանի Պաշտպանության նախարարության տվյալներով, վերջին օրերին Ադրբեջանը դիվերսիայի ավելի քան 20 փորձ է ձեռնարկել: Արդյունքում հայ 7 զինծառայող է զոհվել: Ադրբեջանական կողմի կորուստները 8-9 անգամ ավելի են:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեկնել է սահմանային գոտի: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, նա արդեն հանդիպում է ունեցել Աղդամի շրջանի Գուզանլի բնակավայրում:
Գուզանլիում հանդիպումից հետո Ալիեւն ուղեւորվել է այլ շրջաններ: Հայաստանի Պաշտպանության նախարարության տվյալներով, վերջին օրերին Ադրբեջանը դիվերսիայի ավելի քան 20 փորձ է ձեռնարկել: Արդյունքում հայ 7 զինծառայող է զոհվել: Ադրբեջանական կողմի կորուստները 8-9 անգամ ավելի են: