Սերբիայում ընթացող բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակիչում պարտվեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, կուբացի Էնդի Գոմես Կրուզին ու կարիերայում 2-րդ անգամ նվաճեց ԱԱ-ի բրոնզե մեդալը:
Հիշեցնենք, որ այսօր գերծանր քաշային Դավիթ Չալոյանը կիսաեզրափակչում 5։0 հաշվով հաղթել էր Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող ադրբեջանցի Ադբուլաևին ու դուրս եկել եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ։