«Հարուստն ավելի է հարստանում, աղքատն` ավելի աղքատանում: Հողի 60-70 տոկոսը դեգրադացվել է, սպասվում է անապատացում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով գյուղատնտեսության մասին` ասաց «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը:
Խոսելով իրականացվող ծրագրերի մասին`Սարգիս Սեդրակյանը նշեց, որ պետք է հրապարակային գործեն, ասեն, թե գումարն ուր է գնացել, գյուղացին պետք է իմանա այդ մասին .
«Ուսումնասիրել եմ` նույն մարդիկ են, նույն ծրագրերը, նույն ՀԿ-ները»,-փաստեց բանախոսը` նշելով, որ արդյունքում գյուղացին փախչում է անվստահությունից:
«Գյուղացին ասում է` ինչ ուզում, անում են, մենք ինչ կարող ենք անել: Գյուղացին անգամ գյուղնախարարին չի ճանաչում, ով պետք է միշտ գյուղեր այցելեր: Մարդիկ չեն ճանաչում նրան, ասում են` հոպա’ր այսպես, հոպար այնպես»,-վկայում է Սարգիս Սեդրակյանը:
Բանախոսը կարևորեց միասին նստելն ու հարցի լուծում գտնելը: