«ՀՀԿ և ՔՊ կուսակցությունների գործունեությունը պետք է արգելվի»
Նախկին ՔՊ-ական, ՇՊՀ դասախոս Արթուր Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանում պետք է ժամանակավորապես սառեցնել բոլոր կուսակցությունների գործունեությունը: «Հանրապետական» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների գործունեությունը պետք է արգելվի: Դրանք պետք է ճանաչվեն օրենքից դուրս:
Աղանդները պետք է արգելվեն:
Հասարակական գործունեության քողի տակ՝ քաղաքական գործունեություն իրականացնող կազմակերպությունների գործունեությունը պետք է արգելել:
Եռաբլուրներում նկարահանումներն ու դրանց հրապարակումը պետք է արգելել (շիրիմները հանգիստ թողեք):
Բանակի, ԶՈՒ-երի, ոստիկանության բարձր աստիճան ունեցող սպաների կոչումների տրամադրման, ինչպես նաև գիտական աստիճանների տրամադրման հիմքերը պետք է ամբողջապես վերանայել:
Դատական, պետական կառավարման, զինվորական, օրենսդիր, տեղական ինքնակառավարման մարմիններում բարձր պաշտոններ զբաղեցրած բոլոր պաշտոնյաները պետք է ներկայացնեն իրենց և իրենց հետ ուղիղ աֆիլացում ունեցող մարդկանց գույքի առաջացման հիմքերը:
Եթե ուզում ենք այս տարածաշրջանում, գոնե մի կտոր հողի վրա ունենալ հայկական պետականություն, ուրեմն պիտի գտնել այն առաջնորդին, ով կկարողանա ներքին այս ռեֆորմներն իրականացնել»: