Թուրքիայի խոշորագույն քաղաքի` Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում«ԴուրԴե» կազմակերպությունը ցուցարարների մի խմբի հետ փորձել է Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշատախտակ տեղադրել Թաքսիմ հրապարակում: Այս մասին «Թուրքագիտական պորտալին» հաղորդեցին աղբյուրները Ստամբուլից: Այս մասին գրում է Allturqey.am-ը:
Նախաձեռնության անդամները փորձել են հուշատախտակ տեղադրել, սակայն հարձակման վտանգ է եղել և հուշատախտակի տեղադրումը հետաձգվել է:
Մասնավորապես, Թաքսիմում այսօր եղել են մեծ թվով քեմալիստներ և ազգայնականներ, ինչն էլ որոշակի լարվածություն է ստեղծել:
Նշենք, որ Գեզի զբոսայգին, որի պաշտպանության նպատակով էլ սկիզբ էր առել հակակառավարական հզոր ալիքը Թուրքիայում, նախկինում է եղել է հայկական գերեզմանատուն, իսկ Թաքսիմ հրապարակում 1919 թվականին տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհրին նվիրված հուշակոթող, որը հետագայում ոչնչացրել են: