Գլխավոր շտաբի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի վարած շքեղ մեքենան նվիրել են Ռուսաստանում բնակվող ընկերները: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ի պատասխան հարցին, թե ինչու է Բաղմանյանը շրջում թիկնապահներով եւ վարում թանկարժեք մեքենա:
«Բացի պաշտպանության նախարարից և գլխավոր շտաբի պետից՝ ոչ մեկին օրենքով չի թույլատրվում շրջել թիկնապահներով: Համոզված եմ, որ Հայկազ Բաղմանյանն այն մարդկանցից չէ, որոնք թիկնապահի կարիք ունեն: Ամենայն հավանականությամբ, նա ընկերների հետ է եղել, ում էլ դուք թիկնապահի տեղ եք դրել: Ինչ վերաբերվում է թանկարժեք մեքենային, ապա իմ տեղեկություններով՝ այդ մեքենան նվիրել էին իր ընկերները Ռուսաստանից»,-նշեց նախարարը: