▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական դրոշը` Հեյդար Ալիևի արձանի մոտ

Մայիսի 10-ին Թբիլիսիի Հեյդար Ալիևի անվան զբոսայգում Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունը պատրաստվել  է նշել Ալիևի ծննդյան 90-ամյակը և ծաղկի տոն կազմակերպել, իսկ, ահա այգում կանգնեցված Ալիևի հուշարձանի կողքին հայտնվել է Հայաստանի Հանրապետության դրոշը. տեղեկացնում է shamshyan.com-ը:

Տեսարանից գազազած Ադրբեջանի դեսպանը հանել է տալիս ՀՀ դրոշը: Սակայն տոնախմբությունից հետո հայկական դրոշը կրկին հայտնվում է Ալիևի հուշարձանի կողքին և ծածանվում մինչև հաջորդ օրը: Ի դեպ, այգու հարևանությամբ են գտնվում մի շարք մասնավոր բաղնիքներ, որոնց մոտ կանգնեցված են Հայաստանի, ԱՄՆ-ի, Իսրայելի, Եվրամիության և Վրաստանի պետական դրոշները: Ադրբեջանի դեսպանատունը փորձել է պարզել բաղնիքների տնօրինությունից, թե ինչպես կարող էր հայկական դրոշը հայտնվել Ալիևի անվան այգում, այն էլ՝ հուշարձանի կողքին, սակայն՝ ապարդյուն: Լուրն իմանալուն պես այգում են հայտնվել ադրբեջանական հեռուստատեսային լրագրողները, ովքեր ցանկացել են նկարահանել տեսարանը, սակայն նրանց արգելվել է դա անել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին