Տարիներ առաջ ադրբեջանցի քաղաքական գործիչներից մեկն իր ելույթներից մեկում կապված հայաստանյան ընտրությունների հետ ասել է. «Հայերը քվեարկում են ոտքերով»: Նա, ոտքերով քվեարկել ասելով, նկատի է ունեցել արտագաղթը: Որքանով էլ տհաճ լինի, այնուամենայնիվ շատ դիպուկ է արտահայտվել: Այո, մենք` հայերս, մեր ընտրությունը կատարում ենք ոտքերով: Ու թող ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի գործիչ կամ անհատ չկանգնի ու չմեղադրի արտագաղթի ճամփան բռնած քաղաքացուն: Այս` օր օրի դեպի ավելի վատը գնացող սոցիալական պայմաններում թերևս արտագաղթելը, նույնն է ասել թե «ոտքերով քվեարկելը» ամենախելամիտն է: Իհարկե շատ ցավալի է ողջունել էս տեսակ «ընտրությունը», բայց օր օրի մեծանում է երկրորդ տարբերակ չլինելու ցավոտ հանգամանքը: Իսկ փորձել ընտրությունների արդյունքներ քննարկելը, դրանք դատապարտելը և այլն այլևս արդիականությունից դուրս է: Մեր ընտրությունների արդյունքներն ամենալավը արտացոլված են «Զվարթնոց» օդանավակայանի վիճակագրական բաժնում...
Վահագն Աղաբեկյանի գրառումը
Ֆեյսբուք