Հունիսի սկզբին Միջերկրական ծովի կղզիներից մեկում անվտանգության խստագույն միջոցառումների պահպանմամբ կայացել է «գողական աշխարհի» ներկայացուցիչների «մեծ սխոդկա», որում կայացված որոշումները կարող են «գողական ողջ աշխարհի» համար որոշիչ դեր ունենալ: Տեղեկությունների համաձայն 50-ից ավելի «օրենքով գողերի» մասնակցությամբ կայացած բարձր մակարդակով հանդիպման կազմակերպիչը եղել է 44-ամյա հայազգի Էդուարդ Ասատրյանը, ով քրեական շրջանակներում առավել հայտնի է Օսետրինա կամ Էդիկ Թբիլիսկի մականվամբ,-տեղեկացնում է shamshyan.com-ը` վկայակոչելով ռուսական Prime crime լրատվական կայքը: