18 ամյա բռնցքամարտիկ Էդուարդ Քուրդյանը Գերմանիայում կայացած Համաշխարհային նոր տաղանդների ընտրական առաջնությունում ջախջախիչ պարտության է մատնել թուրք մրցակցին՝ նվաճելով WORD GLORY աշխարհի առաջնության ուղեգիրը։ «Հաղթանակս նվիրում եմ Հայաստանին»,–168.am-ի հետ զրույցում փոխանցել է բռնցքամարտիկը։ Մեր հայրենակիցը սպորտով զբաղվում է 10 տարեկանից։ Հունաստանի քառակի չեմպիոն և եռակի գավաթակիր է, սպորպորտի վարպետ, Եվրոպայի գործող չեմպիոն, Գերմանիայի կրկնակի չեմպիոն, Միջազգային առաջնության ոսկե մեդալակիր։ Թեև հայազգի մարզիկը Գերմանիայի Ազգային հավաքականն է ներկայացնում, բայց այժմ ընտանիքի հովանավորությամբ՝ պրոֆեսիոնալ ռինգում հանդես գալիս ՀՀ եռագույնի ներքո։ Էդուարդ Քուրդյանը վերջին 4 տարում գրանցել 41 հաղթանակ, 13 նոկաուտով և ոչ մի պարտություն։ |
Հայազգի բռնցքամարտիկը ջախջախիչ պարտության է մատնել թուրք մրցակցին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet