▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում սպորտի զարգացումն առաջնահերթություն է

Վերջերս կայացավ Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը: Տարբեր քաշային կարգերում Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարում էր ավելի քան 400 բռնցքամարտիկ: 

/filemanager/uploads/2020/12/week-4/Vivaro.jpg

Մրցաշարն իրականացվեց ՎԲԵԹ-ի աջակցությամբ: 

Ընկերության ռազմավարության մեջ ՄԵԾ դեր ունի պրոֆեսիոնալ սպորտի զարգացումը և հայ մարզիկների ձեռքբերումների գնահատումն ու աջակցությունը, որն էլ իր հերթին կնպաստի ուղիղ կենտրոնացում դեպի սպորտ և միջազգային մրցաշարերում նոր տիտղոսների նվաճման ուղղությամբ: 

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ համագործակցության շրջանակներում, ՎԲԵԹ-ն իր պատրաստակամությունն է հայտնել տղամարդկանց և կանանց տարբեր քաշային կարգերի բռնցքամարտի առաջնությունների կազմակերպման և պարգևատրման հարցում:

ՎԲԵԹ-ի հանրային կապերի պատասխանատու Անդրանիկ Սևոյանը հեռախոսազրույցի ընթացքում հայտնեց, որ ընկերությունը միշտ եղել է սպորտի կողքին, և նույն կերպ աջակցելու է՝ մեծացնելով համագործակցությունների շրջանակը և ընդգրկելով հանրության շրջանակներում մեծ սեր և ուշադրություն վայելող սպորտաձևերը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին