«Առավոտ» թերթը գրում է. «Շատ ենք խոսում այն մասին, որ Հայաստանը դատարկվում է։ Իշխանամետները մեր բնակչության թիվն ավելացնում են, ընդդիմադիրները՝ պակասեցնում, բայց իրական թիվը ոչ ավելացողների ավելացնելով է ավելանում, եւ ոչ էլ պակասեցնողների պակասեցնռլով պակասում։ Ուռճացնողները շատ էլ ճիշտ են անում, որ Հայաստանի ներկայիս բնակչության թիվն ուռճացնում են. էլ ավելի պիտի ուռճացնեին, Հայաստանում մնացած յուրաքանչյուր քաղաքացու կրկնակի պիտի հաշվեին, որովհետեւ Հայաստանում մնացածներս սովորական քաղաքացիներ չենք Մեզ՝ Հայաստանում մնացածներիս, հերոսի կոչում է հասնում։ Բոլորիս անխտիր։ Որովհետեւ հերոսաբար դիմացել ու դիմադրում ենք։
Բայց եկեք ինքներս մեզնով շատ չհիանանք։ Որովհետեւ չդիմացածների ու չդիմադրածների, Հայաստանում չմնացածների ու Հայաստանից հեռացածների մեջ էլ մեզնից ոչ պակաս հերոսներ կան, որոնք օտարության մեջ դիմանալով ու դիմադրելով՝ ոչ միայն իրենց գլուխներն են պահում, այլեւ իրենց դժվարին վաստակի մի զգալի մասն էլ մեզ՝ դիիմացողներիս ու դիմադրողներիս են ուղարկում, որպեսզի շարունակենք դիմանալ ու դիմադրել։ Մի խոսքով՝ բոլորս հերոսներ ենք։ Այսինքն, եթե հայ ես, կնշանակի հերոս ես։ Եթե դիմացել ես ու դիմանում ես ինքդ քեզ ու համայն աշխարհին, ուրեմն հերոս ես։ Բայց մենք կրկնակի, եռակի ու բազմակի հերոսներ ենք, որովհետեւ սերնդեսերեւնդ՝ դարեր շարունակ ենք դիմադրել ու դիմացել։
Որովհետեւ հավատում ենք ապագային։
Մեր ապագային։
Հազարամյակներ շարունակ ենք հավատացել։
Եվ շարունակում ենք հավատալ»։
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Առավոտ» թերթում