Հայաստանում ԵՄ առաքելությունը խնդիր ունի սպասարկել ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական բախումը. Զախարովա
Թարմացված․ Ռուսաստանի համար երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցման գործընթացը պետք է ընդգրկի նաև մարդասիրական ոլորտը, ինչպես նշված է Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարության մեջ։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հեշտ չէ, ինչպես տեսնում և հասկանում ենք, բայց խաղաղությունն այլընտրանք չունի։ Դրա հետ կապված հարցերը քննարկվել են երեկ՝ արտգործնախարարների եռակողմ հանդիպման ժամանակ»,- ասել է նա: |