▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց Ադրբեջանի թիմին

Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին։


Մեր հավաքականի առաջին համար Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով հաղթեց Շահրիյար Մամեդյարովին, Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով հաղթեց Նիջատ Աբասովին, Հրանտ Մելքումյան-Հադիր Հուսեյնով, Մանուել Պետրոսյան-Վասիֆ Դուրաբայլի պարտիաները ոչ-ոքի ավարտվեցին։
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել էր Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5), Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5), ոչ-ոքի էր խաղացել ԱՄՆ-ի հետ, պարտվել` Ուզբեկստանի հավաքականին:
10-րդ տուրի պարտիաները կմեկնարկեն ժամը 13:30-ից: Օլիմպիադայում կկայանա 11 տուր, Հնդկաստանում անցկացվող մրցաշարը կավարտվի օգոստոսի 10-ին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին