Հայաստանի ու Ադրբեջանի հանրությունները պետք է խաղաղություն պահանջեն իրենց իշխանություններից, այդ մասին «Euronews» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․
«Դա պետք է ձևակերպվի որպես հանրային պահանջ։ Խաղաղություն, ճկունություն ու հմտություն է պետք այդ պահանջն իրականացնելու համար»,- նշել է նա: