«Հայկական ժամանակ»-ը գրում է. Պատգամավոր Հրանտ Բագրատյանը գտնում է, որ միջուկային զենք ունենալու մասին իր հայտարարությունը զսպող ուժ ունի Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմատենչ գործողությունների համար: Իսկ այդ զենքը Հայաստանն ունեցել է 1970 թվականից:
Հայաստանի «միջուկային» հնարավորությունների ու դրա շուրջ առաջացած արձագանքների մասին զրուցեցինք պատգամավորի հետ:
- Պարոն Բագրատյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը
մայիսի 23-ին Ստամբուլում ՄԱԿ-ի Համաշխարհային հումանիտար գագաթնաժողովի ժամանակ
հայտարարել է, որ Հայաստանը «կեղտոտ բոմբ» ունի, որ
միջազգային հանրությունը պետք է արձագանքի դրան ու
դադարեցնի«Հայաստանի կողմից սպառնացող միջուկային
վտանգն ուշանտաժը»: Փաստորեն միջուկային զենք ունենալուն
վերաբերող Ձեր հայտարարությունը նման արձագանք ունեցավ,եւ
Ադրբեջանի ղեկավարները կոչ են անում պատժելՀայաստանին:
- Բայց ինչո՞ւ պատժել, Հայաստանը նման «միջուկային զենք» ունի 1970 թվականից: Այդ ինչո՞ւ Ադրբեջանը 46 տարի հետո որոշեց, որ դրա համար պետք է Հայաստանին պատժել:
- Պատերազմական օրերին Ձեր այդ հայտարարությունը կարծես
թե պատճառ դարձավ դրա համար:
- Դե, եթե պատճառ եղավ եւ Ադրբեջանը խելքի եկավ ու պատերազմը կանգնեցրեց, ուրեմն դա շատ լավ է:
- Կարծում եք, հրադադարը Ձեր այդ հայտարարությա՞ն
արդյունքում եղավ:
- Դուք եք ասում։ Եվ ոչ միայն դուք:
- Բայց չէ՞ որ Հայաստանի եւ Ադրբեջանի Զինված ուժերի
գլխավոր շտաբների պետերը դրա համար հրավիրվեցին Մոսկվա:
Այսինքն, այդ հանդիպումը հրադադարի համար մեծ
նշանակություն չունեցա՞վ:
- Ես չգիտեմ, ես չասացի, թե ՌԴ-ում տեղի ունեցած հանդիպումը նշանակություն չի ունեցել:
- Կարծում եք, Ադրբեջանն իսկապե՞ս մտահոգված է, թե
բարձրացրած աղմուկը պարզապես սադրանք է՝ ուղղված
միջազգային հանրությանը, ու այդպիսով այդ երկրի
ղեկավարները հարցը շահարկում են ընդդեմ Հայաստանի:
- Բոլորը՝ թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան պետք է հստակ հասկանան մի բան, որ մեզ հետ պետք է բարեկամներ լինեն: Ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան Հայաստանին չեն կարող պատժել, չեն կարող մտնել մի գյուղ ու կոտորած սարքել, չեն կարող կրկնել 1915 թվականն այն պարզ պատճառով, որ մեր երկիրը մի քանի տասնամյակ ի վեր կարող էր շատ հանգիստ իրենց դեմ օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ, եթե մեր առջեւ դրվի լինել-չլինելու հարցը:
- ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հարությունյանն էլ
Թուրքիայում նույն գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է,
որ Հայաստանը չունի միջուկային զենք:
- Փոխարտգործնախարարի ասածների վերաբերյալ կոմենտների համար դիմեք իրեն:
- Չե՞ք կարծում, որ Ձեր հայտարարության արդյունքում
միջազգային կառույցները, օրինակ, էներգետիկ ոլորտը
վերահսկող ՄԱԳԱՏԵն կգա Հայաստան ու կսկսեն միջուկային
զենք որոնել:
- Դուք նույնիսկ չեք հասկանում, թե ինչ եք հարցնում: Հայաստանի միջուկային պոտենցիալը գտնվում է ՄԱԳԱՏԵ-ի վերահսկողության տակ:
- Ամեն դեպքում միջազգային քաղաքական կառույցներից
նույնպես մտահոգություններ են հնչում:
- Եթե հնչել է անհանգստություն, դա շատ լավ է: Ի վերջո բոլորը պետք է հասկանան, որ չի կարելի երբ ուզենան, Հայաստանին կոտորեն, կամ ով հասնի՝ հայ ժողովրդին կոտորի:
- Ձեր հայտարարությունը նաեւ պատճառ հանդիսացավ, որ
Ալիեւը կոչեր հնչեցնի, որ Հայաստանի ատոմակայանը պետք է
փակել, քանի որ այն վտանգավոր է տարածաշրջանին:
- Նման ատոմակայաններ ու դրանից ավելի վատը հազարներ են Եվրոպայում: Բացի այդ, փակելով ոչ մի հարց չեք լուծում։
- Այդ դեպքում ադրբեջանական կողմն ինչո՞ւ է աղմուկ բարձրացնում:
- Ես չգիտեմ, թե Ալիեւն ինչու է ղժղժում: Հայաստանի հնարավորությունները չեն փոխվել, այդ հնարավորություններն առաջացել են 1970 թվականներից, եւ այդ հնարավորությունները կան ատոմակայան ունեցող բոլոր երկրներում: Իմ բարձրացրած հարցը կոչված է նրան, որ Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ խելքի գան: Ի վերջո հասկանան, որ կրակի հետ են խաղում:
Նյութը՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի կայքում