ԷկոԼուր-ը գրում է. Հայաստանի նոր բնակավայրեր կարող են զրկվել խմելու ջրից: Դրանց թվում են Արթիկի, Ախուրյանի, Մարալիկի, Արմավիրի, Վաղարշապատի, Արարատի մի շարք շրջանների բնակավայրեր: Պատճառը ստորերկրյա քաղցրահամ ջրերի ոչ ռացիոնալ օգտագործումն է, որի արդյունքում հանքային կամ բարձր հանքայնացման ջրերը կխառնվեն քաղցրահամ ջրերին և կորակազրկեն դրանց՝ դարձնելով խմելու համար ոչ պիտանի: Անհաշվենկատ աշխատանքի ընթացքում արդեն իսկ անհետացել են Սև ջուր գետի ակունքների աղբյուրները, եւ նման վտանգ սպառնում է Վերին Ախուրյանի, Կաթնաղբյուրի, Ապարան–Քուչակի և այլ գոգավորությունների և իջվածքների ստորերկրյա ջրաղբյուրներին: Այս ահազանգը կհնչի սույն թվականի հոկտեմբերի 16-ին` ՀՀ կառավարության նիստում` «Հայաստանի Հանրապետության ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիթորինգի ազգային դիտողական ցանցի զարգացման ծրագրի» հաստատման ժամանակ: Ծրագրում նշված է, որ Հայաստանի խմելու ջրամատակարարման համար օգտագործվող ջրերի 96 %-ն իրականացվում է ստորերկրյա ջրերով: Վերջիններն օգտագործվում են նաև տնտեսական տարբեր նպատակներով՝ ոռոգման, արդյունաբերական, ձկնաբուծական և այլն:
«2009-2013թթ. ազգային ցանցի 70 դիտակետերի մշտադիտարկումների համար նախատեսվել է 18.0-18,42 մլն, դրամ: Նշված գումարի մեջ չեն մտել դիտակետերի վերանորոգման, վերականգնման, անհրաժեշտ չափիչ սարքավորումներով կահավորման և հիմնական տրանսպորտային ծախսերը (բենզինի գնի էական փոփոխություններ):
Հանրապետության տարածքի ազգային ցանցում ծրագրով նախատեսվում են 128 դիտակետեր, որոնցից յուրաքանչյուրի պահպանման և հիդրոերկրաբանական ուսումնասիրության համար անհրաժեշտ է տարեկան շուրջ 344706 դրամ կամ ընդամենը 44122447 դրամ»,- մասնավորապես նշված է ծրագրում:
Հայաստանը կանգնած է խմելու ջրի կորստի վտանգի առջև
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet