Արդեն տեղեկացրել ենք, որ Tete a Tete-ի եթերին հյուրընկալվել էին Սարգիս և Մանո Գրիգորյանները։
Խոսելով Սարգիսի աղջկա` Նարեի և իր հարաբերություններից, Մանոն ասաց.
«Ես իրան շատ սիրում եմ։ Իմ սրտի գիրքը բաց ա եղել: Ջանք ու եռանդ չեմ խնայել, որ իրենց հարաբերությունները լավ լինեն՝Սարգիսը կասի։ Կարծում եմ բաժանությունների մեջ երեխաները`որպես գործիք չպետքա հանդիսանան։ Դա տղամարդու և կնոջ հարաբերություններն են, բայց չեն կարող չշարունակել լինել ծնող։ Մենք կարող ենք իրար մի օր չհասկանալ, բայց չենք կարող հերքել այն փաստը, որ ծնողներն ենք»։
Սարգիսը հաստատեց կնոջ միտքն ու անկեղծացավ.
«Եթե Մանոն աշխատանք չտաներ` ես, միգուցե, հիմա Նարեի հետ շատ վատ հարաբերությունների մեջ լինեի։ Ինքը երկու-երեք սկզբունքային տեղեր միջամտելա շատ կոշտ, որ ես վերադառնամ իմ պարտավորությանն ու պարտականություններին»:
Հաղորդման ընթացքում նաև խոսեցին նրանց դուստրերը:
Սարգիս Գրիգորյանի աղջիկը՝ Յանան, գնում է հոգեբանի մոտ։ Նա պատմեց այդ մասին.
«Ես վիճում եմ իմ մամայի ու պապայի հետ։ Երևի դա գալիսա նրանից, որ կար մի շրջան, որ ամաչում էի իմ ծնողներից։ Իմ կողքը, որ ասում էին` «վայ, քո պապան ինքնա», ես նեղվում էի ասում էի`«սովորական մարդա պապաս»: Կամ, որ իմ երգն էին միացնում, նեղանում էի, ասում էի` «հանգիստ թողեք ինձ, ես սովորական մարդ եմ»:
Ահավոր կոմպլեքսավորված եմ, բայց փորձում եմ ինձ ուղղեմ։ Գնացի հոգեբանի մոտ, որովհետև մտածում էի` ինչի ուշադրության կենտրոնում չեմ, իմ մաման, պապան ինձ չեն սիրում, ինձանով չեն զբաղվում, ընկերներիս հետ էի վիճում։ Ուղիղ մի տարի լացում էի, մամային ասում` «ինձ տարեք Հայաստան՝ զզվում եմ Ամերիկայից»:
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝