▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրահավաքի օրակարգը պատրաստ է. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Ոչիշխանական լրատվամիջոցները բաժանվել են երկու խմբի՝ հանրահավաքների և կամ շտաբերի ձևավորման գործընթացի կողմնակիցների: Միանգամից հավելենք, որ կամ-կամ-ի մարտավարությունը այս օրերի ընթացքում մշակվեց և ներդրվեց իշխանությանը սպասարկող տեխնոլոգների կողմից, և շատերը միամտաբար այդ վերմակը քաշեցին իրենց վրա՝ հանհրահավաքային պայքարը հակադրելով շտաբերի ձևավորման աշխատանքներին: Իզուր: Հանրահավաքային պայքարն ու շտաբերի ձևավորումը դրանք ոչ միայն զուգահեռ, այլ միմյանցից բխող գործընթացներ են:

Բանն այն է, որ ԲՀԿ-ն հայտարարեց շտաբերի ստեղծման աշխատանքների սկսման մասին, ավելին՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երկշաբաթյա ժամկետ սահմանեց այդ աշխատանքների առաջին հաշվետվության համար, այսիքն՝ կոնկրետ ժամկետներ հրապարակվեցին: Աշխատանքների հաշվետվությունը, վստահ ենք, կտրվի, և դրա ամենալուրջ լսարանը Ազատության հրապարկում հավաքված ՀՀ քաղաքացիներն են լինելու: Հիշեցնենք՝ շտաբերի ձևավորման խոստումը տրվել է հանրահավաքի ժամանակ, և ուրեմն՝ դրա ընթացքը պետք է «լուսաբանվի» ոչ թե էլեկտրոնային կայքերում, թերթերում և TV ֆորմատներում, այլ Ազատության հրապարակում:

Այո, հանրահավաքը պետք է հստակ ասելիք ու ծրագիր ունենա: Շտաբերի ձևավորման հաշվետվությունից լավ հանրահավաքային ծրագիր դժվար է այս պահին մտածել: Ի դեպ՝ միայն շտաբերի ձևավորման մարտավարության կողմնակիցները համ էլ չեն զլանում հայտարարել, թե Սերժ Սարգսյանը զիջումների գնաց հանրահավաքային ճնշման ազդեցության տակ: Բա եթե այդպես է՝ արժե արդյո՞ք Եռյակի օրակարգից հանել հանրահավաքներ անցկացնելու հարցը, և ողջ ռեսուրսն ուղղորդել շտաբերի ձևավորմանը:

Մի տեսակ անտրամաբանական է ստացվում՝ խոսել և ճնշումն ուժեղացնելու, և միաժամանակ հանրահավքները դադարեցնելու մասին: Այս քննարկումներից ի դեպ՝ ոչ Եռյակը, ոչ էլ ՀՀ քաղաքացին օգուտներ չեն ստանում, փոխարենը՝ իշխանությունն է զվարճանալու տեսարաններ ստանում: Իսկ սա, հիրավի, կարող է ճակատագրական դառնալ Շարժման համար: Եռյակը հայտարարել էր, որ սկուտեղի վրա չի մատուցելու իր մարտավարությունը ռեժիմին:

Բայց այս պահին մարտավարական երկու ուղղություններն էլ ոչ միայն հրապարակային քննարկման են դրվել, այլ նաև այդ քննարկման մեջ են ներքաշվել իշխանության խոսափողները, որոնք միաբերան պնդում են հանրահավաքային պայքարի դադարի ու շտաբերի ձևավորման անհրաժեշտության մասին: Քաղաքացու մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Քաղաքացին իրավունք ունի իր հարցերի պատասխանները լսելու, ինքն իր համար հետևություններ անելու, և հենց միայն այս պատճառով քաղաքացին սպասում է հանրահավաքին:

Հրավիրեք հանրահավաք՝ մարդկանց բացատրեք, թե ինչու է այս պահին առաջնահերթ դարձել շտաբերի ձևավորումը, հետո նոր՝ անցեք գործի: Բոլորով միասին: 

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին