Նաբերեժնիխ Չելնի քաղաքի անչափահասների գործերով հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ լուսանկարներով համացանցը «ցնցած» 16-ամյա աղջիկը ոչ հատուկ նպատակով է հագուստները հանել օբյեկտիվի առջև:
Քաղաքային ոստիկանության անչափահասների գործերով բաժնում այդ լուսանկարների պատմության ուսումնասիրությունից հետո եկել են այն եզրակացության, որ աղջիկը օբյեկտիվի առջև հայտնվել է այն ժամանակ, երբ ուսումնական տարվա ավարտին նվիրված պաշտոնական արարողությունից հետո հանել է դպրոցական համազգեստը` առօրյա ջինս և վերնազգեստ հագնելու համար:
Իսկ այդ պահին աղջկա կողքին գտնվելիս է եղել իր ընկերը, ով էլ լուսանկարել է նրան.տեղեկացնում է lifenews.ru-ն:
ՌԴ ՆԳՆ Նաբերեժնիխ Չելնիի քաղաքային վարչության Անչափահասների գործերով բաժնի պետ Ռիմա Իսկանդարովայի փաստմամբ տղան, առանց աղջկան տեղյակ պահելու իր մտադրության մասին, այդ լուսանկարները տեղադրել է համացանցում:
Քաղաքապետարանի ներկայացուցիչ Ֆանիլյա Իլաևան էլ ասել է, որ իրենք չեն ցանկանում իրավիճակը մանրամասն մեկնաբանել: Իսկ աշակերտուհուն ոչ վայել վարքագծի շուրջ հարցի լուծումը իրենք կքննարկեն աղջկա ծնողների հետ: