Առավոտյան շենքում իրարանցում էր: Հարևանս հեռանում էր: Բոլորը դուրս էին եկել ճանապարհելու: Ոչ մեկիս հետ չէր խոսում, չէր թողնում անգամ, որ օգնեինք ճամպրուկները տաքսու մեջ տեղավորելուն: Արցունքները հոսում էին աչքերից: Ինքն ու կինն էին, զավակներ չունեն, մանկավարժ են, շատ սիրով ու համեստ ընտանիք:Մեկնում են հաստատ անվերադարձ:
Երբ ճամպրուկները դասավորեց մեքենայի մեջ, շրջվեց մեր կողմն ու դողղացող ձայնով ասաց.
-Կներեք:
Տան բանալիները դրեց բակի տաղավարի սեղանին ու հեռացավ. բոլորս քարացել էինք ...Բոլորս լուռ էինք` ոչ մի խոսք, ոչ մի ծեծված արտահայտություն կամ արդարացում, միայն լուռ ափսոսանք....