Ստո՛ւմ եք, նոր Սահմանադրության մասին խոսել եք, երբ Ալիևն է պահանջել
Ո՞նց է ստացվում, որ էն ինչ անում եք, վերջում դուրս է գալիս Ալիևի ուզածն է։
ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյան
***
|
ՀՀ սահմանադրության վերաբերյալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցինի պատասխան՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ Սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտության մասին խոսել են 2018-ի հեղափոխությունից անմիջապես հետո. աշխատանքները դանդաղել են Քովիդի, պատերազմի, ՀՀ ներքաղաքական ճգնաժամի հետևանքով. «Ձեր կողմնակիցների կողմից փողոցներում իմ ու ընկերներիս սպանության տեսարաններ բեմադրելու, իմ դեպքում ոչ միայն բեմադրելու, այլև իմ մասնակցությամբ սպանության փորձի պատճառով»,- հավելել է Միրզոյանը: Քրիստինե Վարդանյանն արձագանքել է. «Նոյեմբերի 9-ը ձեզ վրա հարձակվելու, Նիկոլ Փաշինյանի դուխիները գողանալու օր չէ, դա ազգային ողբերգության օր է: Եթե ձեզ վրա հարձակվել են, շրջվեք, էն մարդուն, ում հետ ամեն օր շփվում եք, հարցրեք՝ ինչո՞ւ գործը բացահայտված չէ... Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, դուք ունեցել եք Սահմանադրության բարեփոխման օրակարգ, դուք ՀՀ-ում նոր Սահմանադրության մասին խոսել եք էն բանից հետո, երբ Ալիևն ասել է՝ ՀՀ-ն նոր Սահմանադրություն պետք է ունենա»: *** |
|
«2018-ից, որևէ մեկի մտքով, Նիկոլ Փաշինյանից սկսած, մազաչափ չէր անցնի՝ հարձակվել ՀՀ անկախության հռչակագրի վրա: 2018, 2019, 2020 թվականներին նույն Փաշինյանի ուղերձները դիֆերամբներ են հռչակագրի մասին: Էսօր թշնամական հարձակում է հռչակագրի դեմ, որովհետև դա ունի պատվիրատու, պահանջատեր, որի անունն է Ադրբեջան ու Ադրբեջանի նախագահ»,- շարունակելով նոր Սահմանադրության թեման ու խոսքն ուղղելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: ***
*** |
|
|
«Ընտրական տարի է, բայց եթերում հնչում են արտահայտություններ՝ այդ թվում գործադիր իշխանության ղեկավարի կողմից, հնարավոր կամ ավելի ճիշտ՝ հաստատապես պատերազմ լինելու մասին, եթե այսօրվա իշխանությունը մեծամասնություն չլինի։ Արդյո՞ք սա ինքնիշխանության դեմ ուղղված վերբալ հանցագործություն չէ»,- ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին։ «Դուք ասում եք՝ արդյոք ինքնիշխանության դեմ ուղղված վերբալ հանցագործություն չէ․ ի՞նչը, այն, որ խոսվում է հնարավոր վտանգների մասի՞ն»,- պատասխանելով հարցին՝ ասաց Գալյանը։ «Իմ պատկերացմամբ մենք գործ ունենք հետևյալի հետ․ այս քաղաքական իշխանությունը միշտ շատ անկեղծ երկխոսության մեջ է քաղաքացիների հետ, և դա միշտ այն տրամաբանությամբ է գնում, որը համապատասխանում է մեր ընկալումներին ու իրականությանը, և յուրաքանչյուր կոմունիկացիա քաղաքացու հետ պետք է լինի անկեղծ ու ազնիվ, և այդ մտքերի արտահայտումը ես չեմ կարծում և վստահ եմ, որ հանցագործություն չի»,- շարունակեց նախարարը։ Դիտեք նաև՝ |


