▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լևոն Արքա»-ն 222lava-ից 100․000 եվրո է պահանջել մոր և կնոջ էրոտիկ բնույթի լուսանկարները չհրապարակելու դիմաց․ գործը դատարանում է

Մարտի 20-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում քրեական գործ է հարուցվել այն դեպքի առթիվ, ըստ որի՝ Լևոն Մինասյանը շանտաժի միջոցով Էրիկ Շահբազյանից պահանջել է խոշոր չափի՝ 100․000 եվրո գումար՝ վերջինիս մոր և կնոջ էրոտիկ բնույթի լուսանկարները չհրապարակելու դիմաց։ Գործը մակագրվել է դատավոր Վահե Ջիվանյանին։ Asekose.am-ը  տեղեկանում է Datalex դատական տեղեկատվական հարթակից։

Դեպքի հանգամանքները

Լևոն Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Լևոն Մինասյանը՝ նույն ինքը համացանցում հայտնի «Լևոն Արքա» մականվամբ օգտատերը, 2026 թվականի հունվար ամսին, քննությամբ դեռևս չպարզված օրերին, հասարակության նկատմամբ անհարգալից, ինչպես նաև իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով հասարակության տարբեր անդամների, այդ թվում նաև անչափահաս երեխաների համար հասանելի «Տիկ-Տոկ» սոցիալական հարթակի միջոցով սեռական բնույթի հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել Էրիկ Շահբազյանի` նույն ինքը համացանցում հայտնի «Թութու-թու լավա» մականվամբ օգտատիրոջ և վերջինիս ընտանիքի անդամների՝ մասնավորապես մոր, կնոջ և մանկահասակ դստեր հասցեին՝ այդ կերպ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ՝ խախտելով էրիկ Շահբազյանի և վերջինիս ընտանիքի անդամների անդորրը, ինչի ընթացքում նաև շանտաժի եղանակով կատարել է շորթում, մասնավորապես՝ Էրիկ Շահբազյանի կնոջ և դստեր մտացածին և արհեստական միջոցներով պատրաստված էրոտիկ բնույթի նկարները չհրապարակելու դիմաց պահանջել է իր օգտին կատարել գույքային բնույթի գործողություն սկզբում Էրիկ Շահբազյանից պահանջելով վճարել իրեն 50.000 եվրո, իսկ այնուհետև՝ 100.000 եվրո գումար:

Լևոն Մինասյանին նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք և բացակայելու արգելք:

Լևոն Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։

Աղբյուրն՝ այստեղ

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես ավելին