Երեք արցախցիներ այցելել են Կոռնիձոր համայնք, լուսանկարվել Հակարիի կամրջի և Արցախի ֆոնին, իսկ վերադարձի ճանապարհին կանգնեցվել են ԱԱԾ ծառայողների կողմից ու տեղափոխվել ոստիկանական բաժանմունք. Ռոման Երիցյան
«Ոստիկանության բաժնում, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն արցախցիներից հետաքրքրվել է լուսանկարվելու պատճառով, ինչին ի պատասխան տղաները հայտարարել են, որ նրանք այդ եղանակով իրենց կարոտն են քաղել, առանց որևէ այլ նպատակի։ Լուսանկարել են, նստել, մի քիչ Արցախի օդն են շնչել։ Եվ ի պատասխան՝ ոստիկանության բարձրաստիճան այդ պաշտոնյան, փոխգնդապետի կոչումով, ասում է՝ դե եթե կարոտ էիք քաղում գնացեք հանձնվեք և այդ եղանակով ձեր տուն վերադարձեք ու ձեր կարոտը քաղեք»,- հայտնել է Երիցյանը։
Փաստաբանը հայտարարել է, որ ոստիկանության փոխգնդապետը վաղ թե ուշ պատասխանատվության է ենթարկվելու այդ արտահայտությունների համար։


