168.am-ի տեսանյութում Երևանի կենտրոնական կայազորային հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի ավագ կոորդինատոր Սևակ Շահբազյանը պատմում է գնդապետ Արտակ Բուդաղյանի առողջական վիճակի մասին:
Բժիշկը մասնավորապես նշել է. «Ունենք չնչին, բայց դրական դինամիկա, այնուամենայնիվ, ներկա պահին Արտակ Բուդաղյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Հիվանդի գիտակցությունը պարզ է, նա շփվում է մարդկանց հետ: Բայց, ինչպես ցանկացած ռեանիմացիոն բաժանմունքի հիվանդի պարագայում, Արտակ Բուդաղյանի մոտ ևս իրավունք ունեն մտնելու ռեանիմացիոն անձնակազմի աշխատակիցները, մասնագետները՝ բժիշկները, որոնք կոմպետենտ են հիվանդով զբաղվելու համար: Իսկ հարազատներից, իմ տեղեկություններով, նրա մոտ միայն կինն է մտնում»: