▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գլխաքանակաը պակասել է.«Ժողովուրդ»

ՀՀ Արագածոտնի մարզի 30 ընտանիք ունեցող Ծաղկասար համայնքում 2014 թվականին, 2013 թվականի հետ համեմատած, անասնագլխաքանակը կտրուկ պակասել է: Բանն այն է, որ ծաղկասարցիները հրաժարվում են անասնապահությամբ զբաղվելուց, քանի որ անասնակերը՝ խոտի տուկը, ձեռք են բերում թանկ՝ 1500 դրամով, իսկ մսի մեկ կիլոգրամը վաճառում են 1900 դրամով:

Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Ծաղկասարի գյուղապետ Հովհաննես Աբաջյանի հետ:

-Պարո՛ն Աբաջյան, Ծաղկասարի բնակիչները հիմնականում ինչո՞վ են զբաղվում:

-Հողագործություն, անասնապահություն: Երեք-չորս բնակիչ էլ ամեն տարի մեկնում է Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: Այս երկրում որ ամեն մեկն իր գործով զբաղվի, լավ կլինի: Եթե գյուղացին էլ քաղաքացու նման միս, պանիր, կաթ գնի, ապա հաստատ վատ կլինի: Իսկ հողագործությամբ քիչ մարդիկ են զբաղվում, քանի որ գյուղտեխնիկա չունենք:

-Իսկ գյուղացիները ապրանքի իրացման խնդիր ունե՞ն:

-Այստեղ կաթի մթերման կետեր կան, մարդիկ մեկ լիտր կաթը 180 դրամով են վաճառում: Իսկ մսի արժեքը  ցածր է: Պատկերացրեք՝ այսօր խոտի մեկ տուկն արժե 1500 դրամ: Ինչպե՞ս կարող է մարդը այդ գնով անասնակեր ձեռք բերի այն դեպքում, երբ մսի մեկ կիլոգրամը վաճառում է 1900 դրամով: Դրա համար էլ հրաժարվում են անասուն պահելուց: Ի դեպ, խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակն արդեն նախորդ տարվա ընթացքում 30 գլխով պակասել է, ոչխարը՝ 100 գլխով: Ձեռնտու չէ պահել: Մեր գյուղը լեռնային է, իսկ ձմեռը տեւում է մոտ 7 ամիս:

-Իսկ ԵՏՄ-ի հետ ծաղկասարցիներն ի՞նչ հույսեր են կապում:

-Որպես գյուղացի՝ ասեմ, որ մեծ հույսեր ունենք: Ահա՝ 11 հայկական ընկերություն հնարավորություն ունի մսամթերք արտահանելու դեպի ՌԴ, եւ այս ամենի արդյունքում մեր ապրանքների՝ մսի, պանրի, կաթի գները կբարձրանան: Չէ որ հայաստանյան շուկան այդքան էլ մեծ չէ, որ ես սկսեմ 50 խոշոր անասուն պահել: Մրցակցությունն ինչքան շատ լինի, այնքան մեզ համար ավելի լավ: Այնուամենայնիվ, ես ինքս լավատես եմ ու դրական եմ տրամադրված:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին